Google որոնման համակարգը նշում է իր 21 տարեկանը: Ի պատիվ դրան՝ մեկնարկի էջում Դուդլ է հայտնվել:
Նկարում պատկերված է հին ոճով համակարգչի լուսանկարով բացիկ, որը թվագրված է 1998 թվականի սեպտեմբերի 27-ին: Համակարգչի էկրանին երևում է Google-ի որոնման տողը:
Google.com որոնողական համակարգի հիմնական տիրույթը գրանցվել է 1997 թ. սեպտեմբերի 15-ին, իսկ ընկերությունը հիմնադրվել է 1998 թ. սեպտեմբերի 4-ին: Միևնույն ժամանակ, համակարգը երբեմն իր ծննդյան տարեդարձը նշում է տարբեր օրեր` երբեմն սեպտեմբերի 7-ին, իսկ երբեմն էլ սեպտեմբերի 27-ին: