Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պաշտպանվելն արդեն իսկ թուլություն է. հեղափոխության գլխավոր մարտահրավերը

Անզեն աչքով տեսանելի է, որ նախկին իշխանությանը հարող շրջանակներն ուժգնացրել են նոր իշխանության դեմ քարոզչական-տեղեկատվական կամ հակաքարոզչական գրոհը: Նաև բավականին նկատելի է, որ այդ հանգամանքը նյարդայնացնում է հանրության մի զգալի մասին կամ ավելի շոտ՝ գերակշռող մասին: Մյուս կողմից՝ այն, որ նախկին իշխանությունը պետք է ձեռնամուխ լիներ առնվազն այդօրինակ գործունեության, ունենար այդօրինակ դիրքավորում իշխող դիրքերը կորցնելուց հետո, այսպես ասած՝ «ոզնուն էլ պարզ էր»:

Եվ բավականին միամիտ է այն, թե հնարավոր էր նախկին իշխանությանը ընդհանրապես հասցնել, այսպես ասած, այնպիսի վիճակի, որ չունենար քարոզչության ռեսուրս: Դրան հնարավոր է հասնել իհարկե ռեպրեսիվ տարբերակով, ընդ որում՝ մասնակի, բայց, մեղմ ասած, հետհեղափոխական իրավիճակի խայտառակ թուլություն կլինի համակարգը հեռացնելուց, այդ համակարգին հաղթելուց հետո դրա հակաքարոզչությունից «հյուսիսկորեական մեթոդով» պաշտպանվելը: Դա չի լինի հեղափոխության, հանրության, նոր իշխանության ուժը: Դա կվկայի թուլության մասին:

Ավելին, պաշտպանության խնդիրն այստեղ արդեն իսկ «թուլության» դիսկուրս է, որովհետև մեկուկես տարի առաջ աշխարհի համար անգամ աներևակայելի խաղաղ հեղափոխություն իրականացրած հանրությունը չպետք է մեկուկես տարի անց ունենա պաշտպանվելու խնդիր այն համակարգից, որին հաղթել է: Հետևաբար ոչ միայն զուտ պաշտպանության տարբերակների քննարկումն է խնդիր, այլև պաշտպանության քննարկումն ինքնին:

Հեղափոխությունն ունի նախաձեռնող ու, այսպես ասած, «հարձակվող» լինելու բոլոր նախադրյալները, և խոսքը ամենևին նախկին իշխանության վրա հարձակվելու մասին չէ, այլ, այսպես ասած, ապագան գրոհելու, ստեղծելու, ստեղծագործելու, և նախկին իշխանությանը չնկատելու:

Հակաքարոզչության ինտենսիվացումով նախկին համակարգը լուծում է հենց այդ՝ նկատվելու, հիշվելու, չմոռացվելու, «անմոռանալի» դառնալու հարցը: Եվ մտածելով պաշտպանության, պաշտպանվելու մասին՝ հանրությունը ինքնաբերաբար արդարացնում է այդ հակաքարոզչության մեթոդաբանությունը, կամա թե ակամա ցույց տալիս, որ այն աշխատում է: Գործնականում աշխատում են նախկինից մնացած հանրային հոգեբանական «նստվածքները» և բարդույթները, ինչը հեղափոխության ներկայիս փուլի գլխավոր մարտահրավերներից մեկն է:

Վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով փորձում է շոշափել այդ թեման և դա արեց նաև ամերիկյան հանդիպումների ընթացքում, սակայն ակնառու է, որ իշխանությունն ունի այդ բարդույթներն ու նստվածքը հաղթահարելու ռազմավարության անհրաժեշտություն, որովհետև խնդիրը շոշափելով լոկ հռետորաբանության մակարդակում՝ Նիկոլ Փաշինյանը չի հասնի ցանկալի էֆեկտի, բարդույթները և նստվածքները միշտ ավելի ծանր են կշռելու, քան այդ հռետորաբանությունը, և, առավել ևս, քան իշխանության դեմ հակաքարոզչությունը:

Իսկ խնդիրն այն է, որ այդ բարդույթների վրա խաղում են ոչ միայն նախկին իշխանության շրջանակները, այլև գուցե տողատակային առումով ավելի ակտիվ են ուժերն ու սուբյեկտները, որոնք ինչ-ինչ պատճառներով կաշկանդված են հեղափոխության դեմ խոսելուց, բայց նաև դժգոհ են հեղափոխությունից հետո մարգինալ դաշտում մնալուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում