Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ մոսկովյան ակումբի պատությունների մեղավորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե մարզիչը:
Մովսիսյանն իր կարծիքն է հայտնել, երբ «Ուրալ»-ի դեմ հանդիպմանը «Սպարտակ»-ի կրած պարտությունից հետո նրան խնդրել են բնութագրել մոսկովյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին:
«Դմիտրի Իվանովիչը շատ խելացի մարզիչ է: Նա, իսկապես, գիտի, թե ինչ է ուզում և ինչ է պահանջում թիմից: Գունկոն փորձում է հասնել նրան, որպեսզի «Սպարտակ»-ը հարձակվողական ֆուտբոլ խաղա: Բայց, ցավոք, դեռ ոչինչ չի ստացվում: Ընդհանուր առմամբ, նրա մասին միայն դրական կարծիք կարող եմ հայտնել: Հավատացեք, նա անում է հնարավորը: Կասեմ, որ պարտությունների համար մեղավոր են բացառապես ֆուտբոլիստները, ոչ թե մարզիչը»,- ասել է Մավսիսյանը:










































