«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 27-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն է։
Ի թիվս այլ հարցերի մեր զրուցակիցն անդրադարձավ նաև վերջին օրերին նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելու հանգամանքին.«Ըստ երևույթին ԱԱԾ նախկին պետի «կանգ առ»-ի կոչին չհետևեցինք, գուցե մի քիչ ուշացած, բայց սա պետք է լիներ։ Վենդետայի պարագայում նրանք որևէ կերպով հանրային տիրույթում չէին կարող լինել, չէին տիրապետի այն ռեսուրսին, որին այսօր տիրապետում են»։
Պատգամավորն ուշագրավ է համարում նաև նախկին որոշ պաշտոնյաների երկրից դուրս հայտնվելու հանգամանքը,այն դեպքում, երբ կան հարուցված քրեական գործեր.«Մենք խնդիր ունենք այստեղ, չասենք Ռուսաստանը տանիք է տալիս, բայց առնվազն անընկալելի է այս երևույթը։ Բայց հիմնական խնդիրը այլ է.ի վերջո այդ մարդիկ Հայաստանից ինչպե՞ս են դուրս եկել»։