«Իրականում այս ամենը ՀՔԾ-ի՝ դեռևս անցյալ տարվանից տարվող աշխատանքի պտուղն է, դրվագներ կան, որ երկար աշխատանք են պահանջում, բազմաթիվ վկաների, երբեմն հարյուրի հասնող վկաների հարցաքննություն, կորսված նյութերի վերականգնում: Որպեսզի դու անձին մեղադրես, առավել ևս նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, շատ հիմնավոր ապացույցներ պիտի ունենաս»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգմավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ մարտի մեկի գործում մեղադրանք առաջադրելուն:
Պատգամավորը համոզված է, որ ՀՔԾ-ն աղմկոտ բացահայտումներ կանի: