Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Hurriyet. Նոր փոփոխությունները թուլացնում են Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում

Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, գործնական լուրջ խնդիրներ են առաջացել Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, որում ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարներն ընդունել են համատեղ հակահրթիռային համակարգ ունենալու ծրագիրը, որը Թուրքիան ընդունել է մեծ դժկամությամբ:
Թուրքիայի համար հիմնական խնդիրից մեկն այն է, որ այդ երկիրը սեփական օդային պաշտպանությունն ապահովելու համար ձգտում է գնել հեռահար հրթիռային համակարգեր, որոնք Թուրքիային հնարավորություն կտան օդային պաշտպանություն իրականացնել նաեւ ցածր տարածությունների վրա: Մի քանի միլիարդ դոլար արժողությամբ այս պայմանագիրը ձեռք բերելու համար պայքարում են ռուսական եւ չինական, ինչպես նաեւ ամերիկյան եւ եվրոպական ընկերություններ: Սակայն ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ընդդիմանում են չինական եւ ռուսական այս ընկերությունների հնարավոր ներգրավվածությանը: Լիսաբոնում ընդունված ՆԱՏՕ-ի ծրագրով` Դաշինքը պատրաստվում է Թուրքիայի տարածքում տեղադրել X-ծածկույթով ռադարներ, որոնք թույլ կտան արագ հայտնաբերել տարածաշրջանում բաց թողնված հրթիռները: Թուրքական օդային պաշտպանության արդիականացման համար պայքարում են ամերիկյան Lockheed Martin եւ Raytheon ընկերությունները` PAC-3 համակարգերով, ռուսական Ռոսօբորոնէքպորտը` С-300-ով, չինական China Precision Machinery Export-Import Corp. ընկերությունը, որն առաջարկում է HQ-9 համակարգը, ինչպես նաեւ իտալա-ֆրանսիական Eurosam-ը` Aster 30 համակարգով: Թուրքական կողմի որոշումը կլինի հաջորդ տարվա սկզբին:
Թուրքական մի պաշտոնյա ասել է, որ «Ամերիկյան պաշտոնյաներն արդեն հայտնել են թուրքական կողմին, որ ոչ նատոական տարրերը կարող են համատեղելիության լուրջ խնդիրներ առաջացնել Դաշինքում»: Իսկ թուրքական մի փորձագետի կարծիքով` Արեւմուտքի մտահոգությունները կապված են ինչպես պաշտպանական, այնպես էլ առեւտրային մտահոգությունների հետ. «Նրանք պարզապես չեն ցանկանում, որ Թուրքիան ընտրի Ռուսաստանին կամ Չինաստանին, եւ նրանց մտահոգության մի մասը առնչվում է կոմերցիոն խնդիրներին»: Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը վերջերս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական հակահրթիռային համակարգը քննարկելիս Թուրքիայի համար կարեւոր գործոն է լինելու նաեւ այն, թե այդ «վահանը» ֆինանսապես որքան ձեռնտու կլինի թուրքական կողմին: Ավելի պարզ լեզվով ասած` նախարարը ցանկացել է հասկացնել, որ ամերիկյան կամ եվրոպական պաշտպանական համակարգերը գնելիս թուրքական կողմը ակնկալում է լուրջ զեղչեր: Չնայած ըստ ՆԱՏՕ-ի հակարթիռային համակարգի ստեղծման մասին ծրագրի` այդ կազմակերպությունը չի մասնակցելու ազգային հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանը եւ արդիականացմանը, այնուամենայնիվ, Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կսուբսիդավորեն թուրքական համակարգը:
Սակայն, ըստ թերթի, ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի հետ կապված որոշումները պետք է արագ կայացվեն: Թուրքական կողմից կան որոշ զիջումներ այս հարցում: Թեպետ Իրանի ընդգրկումը պոտենցիալ վտանգների շարքում դեռ մնում է օրակարգում, այնուամենայնիվ, Թուրքիան զիջել է հակահրթիռային համակարգի կառավարման հարցում: Եթե նախկինում թուրքական կողմը պնդում էր, որ Թուրքիայի տարածքում այդ համակարգի կառավարումը պետք է իրականացնի թուրքական կողմը, ապա երկուշաբթի վարչապետ Էրդողանն ասել է, որ «ղեկավարումը պետք է լինի ՆԱՏՕ-ի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում