Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Առաջին վերադարձված խոշոր գույքը. ինչ է սկսում Հայաստանում

Կառավարության որոշմամբ, պետական տնօրինման տակ է անցել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային շքեղ համալիրը, որը, ինչպես հայտնի դարձավ, պատկանում էր Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Դեռևս խորհրդարանի արտահերթ ընտրության շրջանում, մինչ այդ արդեն հարուցված քրգործի առնչությամբ տեղեկություն տարածվեց, որ Ավետիսյանը պատրաստ է հյուրանոցը «նվիրել» պետությանը: Այսօր փաստորեն տեղի է ունեցել այդ «նվիրատվությունը»: Այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ նվիրել կամ նվիրատվություն հասկացությունները պայմանական են, ավելի շուտ՝ իրավական: Դրանք պարզապես Ավետիսյանի գույքը պետությանը փոխանցելու իրավական մեխանիզմից բխող ձևակերպումներ են, քանի որ այլ մեխանիզմ չկա, կամ կա առգրավման կամ բռնագանձման մեխանիզմը, ինչը, սակայն, ենթադրում է նաև իրավական այլ բազմաթիվ պրոցեդուրաներ:

Մեծ հաշվով պետք է արձանագրել, որ տվյալ պարագայում կարևորը ձևակերպումները չեն, թեև հասկանալի է հանրության վերաբերմունքը, երբ մարդիկ վրդովվում են, որ պետական պաշտոն զբաղեցնողները կարողանալու դրա շնորհիվ տնօրինել մեծ հարստություն, այժմ «մեծահոգաբար» նվերներ են անում պետությանը: Այդուհանդերձ, երբ անունը դրվում է նվիրատվություն, հազիվ թե դրանից որևէ քաղաքացի սկսում է մեծ ակնածանք ունենալ Արմեն Ավետիսյանի նկատմամբ, քանի որ բոլորն են հասկանում իրերի դրության այլ լինելը: Այդուհանդերձ, այստեղ իհարկե կանգնում ենք սկզբունքային մի քանի խնդիրների առաջ: Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ առաջիկայում կլինի վերադարձվող նոր գույք, ինչպես նաև հայտնի օրինագծի ընդունումից հետո գույքը այլևս կվերադարձվի այլ մեխանիզմով, ոչ թե «նվերի»: Խոսքը, իհարկե, անօրինական սեփականության՝ առանց դատարանի վճռի բռնագանձման մասին օրինագծի մասին է, որը Հայաստանի միջազգային պարտավորություն է և որն ընդունելու պարտավորությունը ստանձնել է դեռևս նախորդ իշխանությունը:

Սակայն օրենքը չէր ընդունվում, չէր ներկայացվում օրինագիծ հասկանալի պատճառով: Ներկայումս նոր իշխանությունն ունի այդ գործիքի անհրաժեշտությունը, որը կարագացնի ակնհայտ ապօրինի գույքի վերադարձը պետությանն ու հանրությանը, հարցը չթողնելով դատարանի վճռի հույսին:

Միաժամանակ, սակայն, ի վերջո դատարանը պետք է վճռի՝ գույքն օրինական է, թե ապօրինի: Այլ կերպ ասած, ակնառու է, որ այստեղ սահուն և կոնկրետ մեխանիզմների բաց կա, որը տալու է տարբեր մեկնաբանությունների տեղիք: Մյուս կողմից կա մեկ այլ հարց՝ ինչ անել գույքի հետ, որը վերադարձվել է: Պետական կառավարումը չի կարող լինել էֆեկտիվ և, ըստ այդմ, պետք է գտնել մասնավոր ներդրող: Մինչ այդ, սակայն, հարցն այն է, թե է՞լ ինչ գույք է վերադարձվելու պետությանը և ովքեր են «անելու» դա:

Մեծ հաշվով, գործ ունենք տնտեսական ստատուս-քվոյի փոփոխության մի գործընթացի հետ, որի մասշտաբն ու ծավալները, իհարկե, դեռևս տեսանելի կամ շոշափելի չեն: Այդ իմաստով, «Գոլդեն Փելեսը» փաստորեն ստանում է որոշակիորեն «պիլոտային» իմաստ կամ նշանակություն և, ըստ երևույթին, իշխանությունը փորձելու է, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, և որքան արդյունավետ է այն հանգում տրամաբանական ավարտի: Որովհետև, այս դեպքում ավարտը պետք է լինի ոչ թե պետությանը վերադարձը, այլ գույքի հետագա արդյունավետ և մրցակցային օտարումը, որպեսզի հանրության մոտ հարցեր առաջացրած հին տերերից բացի, այժմ էլ հարցեր չառաջացնեն նոր տերերը և դրանց սահմանման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում