Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Ճաշակի հարցը. Կնոջ՝ մազերն ուղղելու վրա քաղաքականություն սարքելը վատ ճաշակի դրսևորում է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Գիտեմ, որ դարձյալ կարող եմ մեղադրվել սնոբիզմի մեջ, բայց կրկին ցանկանում եմ խոսել ճաշակի մասին՝ այն վարքագծի մասին, որը պատշաճ դաստիարակություն ստացած մարդը երբեք, ոչ մի հանգամանքներում իրեն թույլ չի տա: Իմ այդ «գեղագիտական» մոտեցումը ոչ մի կապ չունի քաղաքական «խրամատավորման» հետ: Ավելին՝ ինձ թվում է ճաշակը պետք է լինի առաջնայինը, «խրամատավորումը»՝ 10-րդականը:

1/ Կնոջ՝ մազերն ուղղելու վրա քաղաքականություն սարքելը վատ ճաշակի դրսևորում է: Ոչ միայն վարչապետի կնոջ կամ մեր գործընկերոջ, այլ ընդհանրապես՝ ՈՐԵՎԷ կնոջ նման գործողությանն անդրադառնալը ՈՐԵՎԷ մարդ և հատկապես տղամարդ պետք է համարի իր արժանապատվությունից ցածր:

2/ Վարչապետի հանրահավաքից առաջ «քյառթու» ռաբիս երաժշտություն միացնելը վատ ճաշակի դրսևորում է: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Լոս-Անջելեսի և մերձակա քաղաքների հայությունը հավաքվել է «խաշ-քյաբաբային» շոուի, և այդ մարդկանց մտավոր, մշակութային մակարդակը թույլ է տալիս միայն լսելու նման երաժշտություն և վարչապետի ելույթի ժամանակ հիացական ճիչեր արտաբերելու: (Եվ, ի դեպ. այդ նրանք չէի՞ն, որ կուրծք էին ծեծում՝ «հենց Սերժը գնա, մենք տուտ ժե կվերադառնանք»: Բա ինչո՞ւ էին դեռ այնտեղ):

3/ Երբ գործից ազատված կամ հրաժարական տված նախկին պաշտոնյան սկսում է արդարանալ, որ ինքը «միշտ դեմ է եղել» այդ կամ այն վատ դրսևորմանը, իսկ նրա վերադասը սկսում է համոզել, որ ինքը «միշտ գիտեր», որ սույն նախկին պաշտոնյան «անհաջող կադր է», դա վատ ճաշակի դրսևորում է: Գնահատե՛ք միասին անցած ճանապարհը. ես դա ասում էի դեռևս 90-ականներին գժտված նախկին գործընկերներիս, ասում եմ նաև հիմա:

4/ Մայր Աթոռի Վեհարանը վերակառուցելու դիմաց սենյակներից մեկում սեփական մեծադիր նկարը տեղադրելը վատ ճաշակի դրսևորում է: Օգնեցիր, աստվածահաճո գործ արեցիր՝ շատ ապրես: Բայց, ինչպես հայտնի է, «աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է արել ձախը», այսինքն՝ պետք չէ փողահարել սեփական բարեգործությունը: Թե չէ այն տժվժիկի պատմությունն է հիշեցնում:

5/ Քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքական, առավել ևս՝ իրավական քննարկումների թեմա սարքելը վատ ճաշակի դրսևորում է: Սահմանադրական դատարանը սխալ, ոչ իրավաչափ որոշո՞ւմ է ընդունել՝ բարձրացրեք այդ կառույցի իրավաչափության հարցը, ոչ թե մտեք ՍԴ անդամներից մեկի անձնական կյանքի մեջ: (Կարո՞ղ է՝ նա միայնակ է այդ որոշումը կայացրել): Պետք չէ պետական գործերն իջեցնել կենցաղային մակարդակի: Գուցե ասեք՝ հիմա ճաշակի ժամանակը չէ, ազգը կարևոր հարցեր է լուծում: Բայց ճաշակ ունենալն, իմ կարծիքով, ազգի կարևորագույն հարցերից մեկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում