Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, եւ մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի եւ նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Աղբյուր` Փաստինֆո