Այսօր Ֆրանսիայում կմարվեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի:
Բացի այդ, ակցիայի ընթացքում ժամանակավորապես կարգելվի զբոսաշրջիկների մուտքը աշտարակ:
«Մենք չենք կարող ապահովել հյուրերի անվտանգությունը, երբ լույսերը չեն վառվում»,-ասել է աշտարակը սպասարկող ընկերության աշխատակիցը:
Շիրակը, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 1995-2007 թվականներին, կյանքից հեռացավ սեպտեմբերի 26-ի առավոտյան: Նախկին նախագահն 87 տարեկան էր:
Մահվան պատճառները չեն նշվում: