Չիլիի ԱԳ նախարար Տեոդորո Ռիբերան իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վերջինիս հաճոյախոսություն է արել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է, որ Ռիբերան գովել է Լավրովին առողջ արտաքինի համար:
Սիրալիր խոսքերի փոխանակումը տեղի է ունեցել, երբ Լավրովը նկատել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «շատ է իրարանցումը»:
«Այո, բայց դուք հրաշալի տեսք ունեք՝ կամ սպորտով եք զբաղվում, կամ քիչ եք ուտում»,- ժպիտով ասել է Ռիբերան:
Լավրովը նշել է, որ եթե պատմի ճշմարտությունը, ապա իրեն ոչ ոք չի հավատա: