Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Խտրական «արդարության», կեղծ աղմուկի և հայաստանյան տնտեսագիտության իրական խնդիրների մասին․ Ռուբեն Հայրապետյան

Խտրական «արդարության», կեղծ աղմուկի և հայաստանյան տնտեսագիտության իրական խնդիրների մասին վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ հակաիրավական հայտարարելով ԲՈԿ-ի ստեղծած հանձնաժողովը, որը իր ատենախոսության մեջ հայտնաբերել էր արտագրություններ։ Ըստ Հայրապետյանի, գործող համակարգը փտած է, գրված աշխատությունները հիմնականում անարժեք են եւ այս ֆոնին իր ատենախոսությունը խնդիրներով հանդերձ լավագույններից է։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Չկա չարիք՝ առանց բարիքի. գիտական գործունեությանս շուրջ բարձրացված անարդար, խտրական և ուռճացված աղմուկից հետո ատենախոսությանս բուն հետազոտական հատվածներն ուղարկել եմ ազդեցության գործոն ունեցող մի քանի միջազգային հեղինակավոր ամսագրերի, որոնցից առաջինը լույս կտեսնի արդեն նոյեմբերին: Մի բան, որը ոչ միայն չի խրախուսվել այս փտած համակարգում, այլև հայաստանյան տնտեսագետ-գիտնականների 99%-ի համար հետազոտական կարողությունների առումով անհասանելի է եղել (ցուցանիշը չափազանցված չէ):

Ի դեպ, այս պարադոքսը ես շատ եմ քննարկել տարբեր հարթակներում. այն, որ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորների, անգամ ակադեմիկոսների չափելի գիտական վաստակը համաշխարհային գիտության մեջ ավելի փոքր է, քան միջին չեխ կամ լեհ ասպիրանտինը, նորմալ է (եթե կասկածում եք, կարող եք ստուգել): Այն, որ միլիոնավոր էջեր սևացրած մի քանի հազար ատենախոսություններից մի քանի հազարը ո՛չ տնտեսությանն է օգուտ տվել, ո՛չ մարդկությանը և ո՛չ էլ բնությանը, ևս ընդունելի է:

Սակայն, երբ այդ նույն ողբալի, իրականում գոյություն չունեցող համակարգում, անհասկանալի, անընդունելի ծավալային պահանջներով, թեմայի մասին գաղափար չունեցող գիտական ղեկավարի կամ ընդդիմախոսների «կապրիզներով» և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված, փոխառված հատվածներ կամ հղումների բացակայություն է նկատվում, որոշ մարդկանց մոտ կեղծ «հիստերիա» է սկսվում: Կրկնում եմ՝ այդ նույն համակարգում, այլ ոչ թե նրանում, որն արդեն ստեղծում էինք:

Թե՛ հրավիրածս մամուլի ասուլիսի ժամանակ, թե՛ դրանից առաջ հրապարակայնորեն խոսել եմ իմ աշխատանքում առկա խնդիրների մասին. այն է՝ տեսական հատվածում կան թարգմանաբար օգտագործված նյութեր, որոնց հղումները պատշաճ կերպով կատարված չեն: Դրանից հետո, առանց որևէ իրավական հիմքի և օրենքով նախատեսված ընթացակարգի, ստեղծվում է մի ապօրինի «պիտակավորող» հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի հիմնական նպատակն էր օրենսդրությամբ չկարգավորվող հասկացություններով պիտակավորել այն ամենը, ինչը ես ինքս եմ նախապես ընդունել՝ օրենսդրությամբ նախատեսված հասկացություններ կիրառելով: Կյանքը հետագայում ցույց տվեց, որ մեխանիզմը թարս է աշխատում՝ պիտի ոչինչ չընդունես, որպեսզի ընթացք չտրվի:

Հանձնաժողովի հակաիրավական լինելն է պատճառը, որ կատարվել է անդամների կամայական ընտրություն՝ առանց որևէ իրավական ընթացակարգի, ինչի հետևանքով նրանց զգալի մասն ունեցել է շահերի բախում, իսկ նրանցից մեկի ընտանիքի անդամը չէր հաղթահարել ՀՊՏՀ դասախոսների մրցույթի նվազագույն շեմը և նախնական արդյունքներով դուրս մնացել համալսարանից: Առանց մեկնաբանությունների…

Հանձնաժողովի հակաիրավական լինելն է պատճառը, որ դրա եզրակացությունն անգամ նվազագույն իրավական ուժ չունի և չի կարող ունենալ:

Հանձնաժողովի անդամների ընտրության իրավական հիմքի բացակայությունն է պատճառը, որ շահերի բախում ունեցող անդամներն ստեղծագործում են մի եզրակացություն, որում, չբավարարվելով իրականում գոյություն ունեցող բացթողումներով, «գիտական անբարեխղճություն» են որակում տեքստի կրկնությունն իմ երկու գիտական աշխատանքներում՝ չհասկանալով, որ երբևէ չզեկուցված գիտական հոդվածս այնուհետև զեկուցել եմ միջազգային գիտաժողովում, և վերջինիս կազմակերպիչները որոշել են տպագրել այն:

Հանձնաժողովի հակաիրավական լինելն է պատճառը, որ չունեմ մի իրավաբան ընկեր, որ խորհուրդ չտա դատական կարգով դրա գոյությունը վիճարկել կամ վարչական ակտը իրավական ուժ չունեցող ճանաչել: Եվ սա այն դեպքում, երբ հանձնաժողովի եզրակացությունը, միևնույնն է, իրավական ուժ չունի, և, ըստ էության, մեդիա աղմուկ բարձրացնելու գործառույթ է իրականացրել:

Եվ վերջապես՝ հանձնաժողովի և ամբողջ գործընթացի հակաիրավական լինելն է պատճառը, որ, առանց որևէ տրամաբանության, թիրախավորվել է մի քանի հազարից միայն մեկը և իրականացվել է ընտրողական «արդարադատություն», որն ամենամեծ անարդարությունն է: Ուսանողների ջանքերով պրոֆեսորների արտագրությունների շարունակվող բացահայտումները ևս շատերին մտածելու տեղիք պետք է տան, սակայն անգամ այդ նույնալեզու «copy paste»-երի առկայությունն ամբողջ համակարգի նվազագույն խնդիրներից է եղել:

Այս ամբողջ գործընթացը որևէ աղերս կունենար տրամաբանության և օրինականության հետ, եթե նախապես ստուգվեին այդ կեղծ համակարգի բոլոր գիտական աշխատանքները, ինչի արդյունքում պարզվելու էր, որ, բոլոր խնդիրներով հանդերձ, իմ աշխատանքները լավագույններից են:

Այսքանով հանդերձ՝ շատ չեմ մտատանջվում ամբողջ համակարգի բացթողումների միակ և անկրկնելի պատասխանատուն լինելու պատմական առաքելությունից, սակայն խնդիրները համակարգի մեջ դիտարկելը կառավարիչներին դեռ երբեք չի խանգարել:

Իսկ ես առայժմ կշարունակեմ տպագրել իմ հետազոտության արդյունքներն ազդեցության գործոն ունեցող ամսագրերում՝ ի տարբերություն իմ աշխատանքը քննող շատ գործընկերներիս»:

https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/2651432498241289

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում