Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի հետ նման բառապաշարով չպետք է խոսել. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

– Ուժային կառույցներում պաշտոնանկությունների թեման փակված համարե՞նք, թե՞ մնացել են անպատասխան հարցեր:

– Այս հարցի պատասխանի հեղինակը չեմ կարող լինել, որովհետև դա վարչապետի որոշելիքն է, և մինչ այդ էլ բոլոր պաշտոնանկությունները եղել են նրա որոշմամբ, ինչը նորմալ է և համաչափ:

– Կարո՞ղ եք ասել՝ ուժային կառույցների նկատմամբ երբ է սկսվել անվստահությունը:

– Ես իրավունք չունեմ նման բան ասել. Ալեն Սիմոնյանի անվստահությունը որևիցե դեր չի խաղում, որովհետև դա գործադիրի ղեկավարի որոշելիքն է:

– Միայն գործադիրի ղեկավա՞րն էր նկատել ուժայինների աշխատանքի թերացումները:

– Ես կարող եմ կարծիք հայտնել, բայց վերջնական որոշումը կայացնում է վարչապետը: Ես տեղյակ չեմ՝ մոտակա ապագայում որևիցե այլ պաշտոնանկություն լինելու է, թե ոչ:

– Կար մի շրջան, երբ պաշտոնանկ արված անձինք հանրության կողմից ընկալվում էին որպես հեղափոխության սիմվոլներ, և հանկարծ այսպիսի շրջադարձ է տեղի ունենում:

– Օրինակ՝ ո՞վ:

– Արթուր Վանեցյանը:

– Արթուր Վանեցյանը հեղափոխական թիմին միացել է հեղափոխությունից հետո և իր աշխատանքով աչքի է ընկել, բայց հետո աշխատանքը չի գոհացրել, և պարոն վարչապետը նրան ազատել է աշխատանքից:

– Այդ պաշտոնանկության հետ կապված երկու անձի արտահայտություն հայտնվեց ուշադրության կենտրոնում, որոնցից մեկը ձերն էր, որտեղ նշել եք՝ մի կողմում Վանեցյանն է՝ իմ ընկերը, մյուս կողմում՝ երկրի վարչապետը, իմ քաղաքական առաջնորդը: Ճի՞շտ է այդպես բնութագրելը:

– Ես կոռեկտ չեմ համարում երկրի վարչապետին անվանել իմ ընկերը, բայց մենք միասին անցած ճանապարհ ունենք, և այն փաստը, որ ես ինձ թույլ չեմ տալիս ասել, որ երկրի վարչապետն իմ ընկերն է, դա դեռ չի նշանակում, որ մենք հարաբերություններ չունենք: Պարոն Վանեցյանը նույնպես իմ ընկերն է, որը, ըստ իս, ճիշտ հռետորաբանություն չի ընտրել, և հուսամ այդքանով կավարտվի այդ խոսակցությունը, որովհետև երկրի վարչապետի և ՀՀ սիմվոլ հանդիսացող Գերագույն գլխավոր հրամանատարի ուղղությամբ նման բառապաշարով չպետք է խոսի պետական բարձրաստիճան պաշտոնյան:

– Կասե՞ք՝ ով է հատել ռուբիկոնը այս վիրտուալ բանավեճում:

– Ես չեմ գտնում, որ այդտեղ բանավեճ կա և պետք է լինի, որովհետև մի կողմում ՀՀ ղեկավարն է, և ես կարծում եմ, որ եկել է ճիշտ ժամանակը ավարտել նման հռետորաբանությամբ խոսակցությունը, ինչը, հույս ունեմ, տեղի կունենա:

– Հավանակա՞ն է համարվում, որ ուժային պաշտոնանկ արված նշյալ ղեկավարները որոշակի հովանավորչական քայլեր են կատարել՝ խոչընդոտելով որոշ գործերի բացահայտումը:

– Բացառում եմ:

– Սահմանադրական դատարան ուղարկվող նախագիծն ի՞նչ խնդիր է լուծելու:

– Նախ՝ այդ դիմումում ներառված մտահոգությունները առկա են, մշտապես եղել են և դրա մասին լռել չէր կարելի ու պետք չէր: Երկրորդ՝ մենք ունենք անվստահություն ՍԴ առնվազն նախագահի նկատմամբ, և այդ խնդիրը պետք է լուծվի: Այլընտրանք չկա, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, նրա չհեռանալը վնաս է պատճառում ՀՀ-ին և ՍԴ-ի անաչառությունը շատուշատ քաղաքացիների մոտ դնում է կասկածի տակ, և նա ճիշտ կանի, որ օր առաջ հեռանա:

– Իսկ եթե չհեռանա՞:

– Պետք է հասկանանք՝ ինչ իրավական ճանապարհներ կան, որպեսզի լուծում գտնենք և դատական իշխանության ամենակարևոր մարմինը վերադարձնենք ժողովրդին:

– Այսինքն՝ այս օրինագիծը դեռ լուծում չէ՞:

– Կարծում եմ, որ կարող է և լուծում լինել, և մենք դա չանել չէինք կարող:

– Խնդիրը միայն ՍԴ նախագա՞հն է, թե՞ ՍԴ ամբողջ կազմը:

– Համենայնդեպս, հիմա ճիշտ չի լինի խոսել մյուսների մասին, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ անդամ, ՀՀ Սահմանադրությունը և ԸՕ-ն գրած Հրայր Թովմասյանը, որը ծառայել է ու դրանք ծառայեցրել է ՀՀԿ-ին և անձամբ Սերժ Սարգսյանին, այլևս անելիք չունի մի երկրում, որտեղ մարդիկ դուրս եկան փողոց ու մերժեցին Ս. Սարգսյանին, էլ չեմ խոսում նրա բազմաթիվ կապերի մասին՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ կապված, գիտեք՝ փաստաբանի հետ նրա հարաբերությունների մասին և այլն: Ֆեմիդայի աչքերը փակ են, և դատարանն այն մարմինն է, որի աչքերը պետք է փակ լինեն՝ անկախ նրանից, թե ով է դիմացը:

– Այսօր Դաշնակցությունից ասել են, որ միակ անկախ դատական համակարգը մնացել է ՍԴ-ն:

– Վերջին ժամանակահատվածում Դաշնակցության հայտարարությունները և գործողությունները այնքան քիչ են վստահություն արտահայտում, որ հետաքրքրություն չեն առաջացնում: Դաշնակցության մասին չեմ ուզում խոսել… Ընտրությունների ժամանակ նրանց տրված ձայներով ՀՀ քաղաքացին իր գնահատականը տվեց:

– Հայաստանի հոգևորականները քաղաքական ուժ չեն, բայց նրանց շրջանում թեժ մթնոլորտ է ստեղծվել՝ կապված վարչապետի այն արտահայտության հետ, որ «որոշ հոգևորականներ ծնկի կբերվեն»:

– Նախ պետք է ընդգծենք «որոշ» արտահայտությունը:

– Այո՛, որովհետև եթե դա հանում ենք, արտահայտությունն ամբողջ եկեղեցուն է վերագրվում:

– Չի կարելի: Նմանատիպ փորձեր արվում են, որպեսզի մեզ ներկայացնեն անհավատ, աղանդավոր, նույնիսկ եկեղեցին մերժող, և դրա համար շատ կարևոր է, որ ընդգծենք՝ խոսքը որոշ մարդկանց մասին է, ովքեր ժամանակին կապված լինելով նախկին իշխանության հետ, այսօր հայտնվել են դիսկոմֆորտի վիճակում: Հեղափոխությունից հետո կար դժգոհության ալիք եկեղեցու որոշ սպասավորների և որոշ հոգևորականների նկատմամբ, այդ ալիքը նույնպես վկայում է, որ այդտեղ նույնպես ունենք խնդրի փոքրիկ օջախներ՝ ի դեմս որոշ անձանց, նրանց ոչ հոգևոր գործողությունների պատճառով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում