Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Բա Արթուր Դավթյանն ուր էր մինչև հիմա. Ինչու Կոստանյանին մեղադրանք չի առաջադրվում

«Շատ տարօրինակ է, որ ՀՔԾ հաղորդագրությունից հետո մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և Գևորգ Կոստանյանը, դեռ ազատության մեջ են և նրանց մեղադրանք առաջադրված չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությանը։

Նշենք, որ հաղորդագրության մեջ Ալիկ Սարգսյանի անվանը զուգահեռ նշվում էին նաև Գևորգ Կոստանյանի ու նախկին փոխոստիկանապետ, սպանված Գևորգ Մհերյանի անունները։ Նկարագրվում էր, թե ինչպես են նրանք եկել ոստիկանություն, ապա ինչպես է Ալիկ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրել, և հանձնարարվել է հետին ամսաթվով կեղծ փաստաթղթեր կազմել։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ «2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն: Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացված գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել հանձնարարությունները կատարելուն»։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ պատահական չէ, որ այս հանցագործությունները նախկինում չեն բացահայտվել, քանի որ նախկին իշխանությունը որդեգրած քաղաքականություն ուներ՝ պաշտոն տալ այն անձանց, որոնք ստրկաբար ծառայել են իրենց: «Իսկ Գևորգ Կոստանյանը աշխատել է նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմում։ Ես դա շատ լավ հիշում եմ, նաև հիշում եմ նրա զինդատախազ աշխատած տարիները, հիշում եմ Բուդաղյանների գործը։ Այսինքն՝ շատ բան կար, որ Կոստանյանի նկատմամբ պետք էր քրեական գործ հարուցել, քրեական հետապնդում սկսել, բայց չէր արվում։ Փաստաբանները մեզ այն ժամանակ տեղեկացնում էին, որ Գևորգ Կոստանյանը, լինելով ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը, կեղծ փաստաթղթեր էր ներկայացնում, բայց քանի որ այն ժամանակ անպատժելիություն էր, նա կարողանում էր այդ ամենը անել»,- ասաց Ալեքսանյանը՝ հույս հայտնելով, որ անպայման նրա դեմ էլ քրեական գործ պետք է հարուցվի, ընդ որում՝ ոչ միայն Մարտի 1-ով, այլև նույն Բուդաղյաններով և մի շարք այլ գործերով, դրվագներով:

«Քրեական գործեր պետք է հարուցվեն նաև Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ այս ֆոնին իրավապահ մարմինները շատ են դանդաղում՝ դրանով հնարավորություն տալով նախորդ իշխանության ներկայացուցիչներին լքել երկիրը. «Մենք տեսանք, թե ինչպես երկրից հեռացան Վահագն Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը։ Մոսկվայում է նաև Գևորգ Կոստանյանը, և հայտնի չէ՝ հետ կգա, թե ոչ։ Սա մեր իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է։ Նույնիսկ Հայկ Հարությունյանի մահն է մեր իրավապահների թերացումը։ Հայկ Հարությունյանը, որպես Մարտի 1-ի գործով առանցքային վկա, պետք է լիներ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Սա բացթողում էր, որով կարող է թուլանալ Մարտի 1-ի գործով ապացուցողական բազան։ Մենք շարունակաբար տեսնում ենք, որ սա չի դառնում առաջնային հարց իրավապահ մարմինների համար, որ թույլ չտան վկաները հեռանան երկրից, կամ նրանց հետ ինչ-որ բան պատահի։ Չեմ կարող հուսալ, որ այս դեպքից հետո դա առաջնային կդառնա իրավապահների համար»։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գևորգ Կոստանյանը իր մոտեցումներով տարբերվեց ՀՀԿ խմբակցության մի շարք այլ պատգամավորներից։ Նա իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ըստ էության աջակցեց Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ վերջինս ազնիվ է իր մտադրություններում։ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն էր համարել։ Կոստանյանը նաև հայտնել էր, որ այդ ճանապարհին պատրաստ է կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին։

Դրանից հետո մամուլը Գևորգ Կոստանյանին բազմաթիվ պաշտոնների նշանակեց, ազատեց, բայց Կոստանյանը այդպես էլ որևէ պաշտոն չստացավ, և, ըստ կրկին մամուլի հրապարակումների, նա ներկայումս աշխատում է Մոսկվայում։ Դեռ հունիսին թերթերից մեկը գրեց, որ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։

Իրավապաշտպան, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար այլևս զարմանալի չէ Հայաստանում տեղի ունեցողը: «Այնպես չէ, որ Գևորգ Կոստանյանը կամ Ալիկ Սարգսյանը նոր հայտնվեցին։ Արթուր Դավթյանը 2016-ից գլխավոր դատախազ է, նրա ձեռքերը ով էր բռնել։ Նա կարող էր դեռ 2016-ից բացահայտել այդ ամենը ու բարձրացնել Կոստանյանի պատասխանատվության հարցը։ Այս շոպլիկ քաղաքականությունը ես չեմ հասկանում։ Մեկին պաշտոնանկ են անում, սկսում են մի քանիսին ձերբակալել, բա մինչև այդ ո՞ւր էին։ Արթուր Դավթյանն է այս ամենի պատասխանատուն։ Ինչո՞ւ նա ավելի վաղ այդ հարցերը չէր բարձրացնում։ Նա հիմա է այդ հարցերը բարձրացնում, որ իր օդապարիկը վեր բարձրանա։ Նա Վիշինսկին է դարձել ու սկսել է իր համախոհներին, իր ընկերներին դավաճանել։ Ես այս մոտեցումը չեմ հասկանում, չեմ կարողանում մեկնաբանել այս ամենը»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ Արթուր Դավթյանը շատ լավ հասկանում է՝ որ օրը ինքը պաշտոնանկ լինի, հաջորդ օրը բարձրացվելու է նաև իր պատասխանատվության հարցը։

Անկախ ամեն ինչից, իրավապաշտպանի խոսքով, և՛ Գևորգ Կոստանյանը, և՛ մյուսները վաղուց պետք է պատասխանատվության ենթարկվեին, և բացառված էլ չէ, որ միտումնավոր այդ պրոցեսը ձգձգվել է, որ Կոստանյանը և մյուսները կարողանան լքել երկիրը։

ՀԳ. Նյութը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է Հատուկ Քննչական ծառայություն։ Ըստ ՀՔԾ-ի նա երկրում չէ և խոստացել է վերադառնալ առաջիկա օրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում