Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Հիմա երկրում այդ վիճակը չէ, չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ ապստամբելու Փաշինյանի դեմ

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած և մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով վերջին դատական նիստի ընթացքում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Մանուկյանն իր վրդովմունքը հայտնեց այն մասին, որ Արմեն Բիլյանը մինչ այժմ գտնվում է անազատության մեջ. «Երբևէ չեմ վախեցել ապստամբելուց, մեռնելուց և ճիշտն ասելուց։ Հիմա էլ եմ ասում՝ եթե պետք լինի, եթե այս իշխանությունները շարունակեն նախորդի սրիկա գործելաոճը, ես էլի կմնամ նույն ապստամբը»: Մեղադրյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարեց՝ եթե պետք լինի, եթե ժողովրդին նեղացնեն, ինքն էլի կապստամբի:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռերը» հանդես եկավ հայտարարությամբ՝ զինված պայքարի էջը փակելու և քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու մասին։ Կուսակցությունն անգամ մասնակցեց 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

Ի՞նչ է նշանակում նորից ապստամբելու այս հայտարարությունը, արդյոք այն պարագայում, երբ իշխանությունները կգնան այնպիսի մի քայլի, որը կհակասի «Սասնա ծռերի» համոզմունքներին, մենք այս անգա՞մ էլ կտեսնենք զինված ապստամբություն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ, կուսակցության մամլո խոսնակ Վահագն Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ նշեց. «Սա չենք կարող դիտարկել որպես կուսակցության կարծիք։ Մենք մեր դիրքորոշումը վաղուց հայտնել ենք զինված պայքարի մասին։ Մենք հայտարարել ենք, որ զինված պայքարի փուլը փակված է, ունենք իշխանություն, որը Մարտի 1-ի նման ժողովրդին սպանելով իշխանություն չի պահում, հետևաբար ժողովրդավարական քաղաքական գործիքներով հնարավոր է ժողովրդի կողմից իշխանության կազմումը»։

Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի ու Բիլյանի հայտարարությանը, Ավագյանն ասաց՝ ինքը ծանոթ չէ, և իրենց հետ դա որևէ առնչություն չունի։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս հորդորեց «Սասնա ծռերին» առանձնացնել Պավլիկ Մանուկյանից։ Անդրադառնալով նրանց հայտարարություններին՝ քաղաքագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Պավլիկը եղել է ապստամբական խմբի մեջ, կուսակցության անդամ չէ, և իրար կապել պետք չէ։ Բայց նաև հստակ է՝ ապստամբության հիմքեր չկան։ Կա մի հստակ բան՝ ուզում են, չեն ուզում, սիրում են, թե ոչ՝ այլ հարց է։ Ես Անկախության օրը եղել եմ Գյումրիում, իմ աչքով եմ տեսել, բայց նաև դրանից դուրս՝ ամբողջ աշխարհում Նիկոլի հանդիպումները… այդ ամենը ցույց է տալիս, որ նա որպես քաղաքական գործիչ ունի լեգիտիմության ամենաբարձր աստիճաններից մեկը։ Որևէ երկրում, ով էլ լինի՝ եթե ղեկավարն ունի նման լեգիտիմություն, ժողովուրդը ճգնաժամի ժամանակ կանգնում է տվյալ ղեկավարի թիկունքին, եթե նույնիսկ նեղացած կամ դժգոհ է»։

Քաղաքագետը հավելեց. «Մնացածը երկրորդական է, իրենք խոսում են՝ իրենց իրավունքն է, բայց իրենց կուսակցության հետ կապել պետք չէ, մարգինալ են։ Ես գիտեմ, որ «Սասնա ծռերը», ինչպես ես, համառորեն պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը։ Որոշ բաներ այնպես չէ, բայց մենք պաշտպանում ենք, և իմ կուսակցության բոլոր անդամները ինձ հետ համակարծիք են»։

Շիրինյանը հավելեց՝ անընդհատ դժվարություններ են առաջանում, բայց դրանք պետք է միասնական ուժերով հաղթահարել: «Նախկիններն ուզում են պետականաշինությունը որքան հնարավոր է դժվարացնել, նույնիսկ գործը հասցնել նրան, որ օտար միջամտություն լինի՝ դա Քոչարյան-Սերժ թիմն է, և նրանց հետ պետք չէ կապել։ Նիկոլ Փաշինյանին պետք է պաշտպանել, մենք չենք կարող շռայլություն թույլ տալ նրա դեմ ապստամբելու, կարող ենք բարեկամական խորհուրդներ տալ, բայց հիմա երկրում այդ վիճակը չէ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում