ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Արտաքին հարաբերությունների որակն էականորեն բարելավել է, ավելի գործընկերային և ՀՀ ինքնիշխանությանը միտված արտաքին քաղաքականություն է վարվում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ կա ռազմավարական համագործակցություն ՌԴ-ի հետ, սրա հետ մեկտեղ էական քայլեր են արվում թե՛ աֆրիկյան ուղղությամբ, թե՛ Իսրայելում բացվելիք դեսպանատունը: