Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որը վախճանվել է սեպտեմբերի 26-ին, քաղաքական առյուծ էր: Այդ մասին հայտարարել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը մի քանի անգամ նախարարի պաշտոն է զբաղեցրել Ժակ Շիրակի նախագահության օրոք՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ժակ Շիրակի մահով հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը: Նա ամբողջ հոգով սիրում էր Ֆրանսիան ու ֆրանսիացիներին, բայց նաև ճանապարհորդել է ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչև Ասիա»,- գրել է Ֆիյոնը Twitter ցանցի իր օգտահաշվում: