Նկարիչ Դարիո Գամբարինն Իտալիայում տրակտորի միջոցով ստեղծել է շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը դաշտում՝ տեղեկացնում է TASS-ը:
«Ամբողջ պերֆոմանսը շարունակվեց 9 – 10 ժամ՝ առանց ընդմիջման: Երբ ես նման դիմանկարներ եմ կատարում գետնին, կանգ առնել չի կարելի, որովհետև արևից ամբողջը խունանում է»,- պարզաբանել է Գամբարինը: Աշխատանքը գնահատել կարելի է թռչնի թռիչքի բարձրությունից:
Նկարիչը պարզաբանել է, որ դիմանկարը կատարել է կլիմային նվիրված գագաթնաժողովի առթիվ, որը կայացել է ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայի բացման նախօրյակին, որտեղ ելույթ է ունեցել Գրետան:
Գամբարինը, որն արդեն իր նկարների անհատական ցուցահանդեսներ է ունեցել, լանդշաֆտային արվեստի (լենդ-արտի) ստեղծագործությունների ստեղծմանը ձեռնամուխ է եղել ավելի քան 10 տարի առաջ: Նա ինքն իր ստեղծագործությունները համարում է «բնապահպանական» և «վաղանցիկ», քանի որ դրանք հարատեւ չեն, և, հետևելով բնական ցիկլին, 7 – 10 օր հետո անհետանում են:
Italian land artist Dario Gambarin created a 27,000 square meter portrait of @GretaThunberg called "From the Land to our Planet" pic.twitter.com/4RPrpBXKso
— Bloomberg Quicktake (@Quicktake) September 24, 2019
Italian land artist Dario Gambarin created a 27,000 square meter portrait of @GretaThunberg called 'From the Land to our Planet' #CoveringClimateNow pic.twitter.com/jJxu5i5oNd
— Bloomberg Quicktake (@Quicktake) September 18, 2019