Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Նոր թիմ, կոշտ մեթոդներ. Երևանն արեց Գախարիային ընդառաջ առաջին քայլը

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ։ Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։

Դեսպան Սադոյանն էլ, իր հերթին, Գեորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարևորելով հանդիպման փաստը՝ ընդգծեց. «Հատկապես այս փուլում, երբ Վրաստանում մի կողմից՝ ներքին իրավիճակը ոչ այնքան կայուն է, մյուս կողմից՝ կառավարության ղեկավարն այդ կարգավիճակում նոր է սկսում հանդիպումները տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Պետք է փաստենք, որ մեր դեսպանն առաջիններից է, ում հետ Գախարիան հանդիպեց։ Թիմը նոր է ձևավորվում, իրենք անելիքներ շատ ունեն, ուստի այս փուլում կոնտակտներ հաստատելը շատ կարևոր է։ Թեպետ մեր պարագայում պետք է նշենք, որ կոնտակտ վաղուց կար, երբ Գախարիան դեռ ներքին գործերի նախարար էր՝ թե՛ դեսպանատան, թե՛ Հայաստանի հետ կապ կար։ Նա մի քանի անգամ Հայաստան է ժամանել, ու կարծում եմ՝ կշարունակվեն արդեն իսկ առկա բարիդրացիական, գործընկերային հարաբերությունները»։

Ըստ մեր զրուցակցի՝ հայ-վրացական հարաբերություններին պետք է նոր լիցք հաղորդել. «Սպասելիքները դրական են։ Ըստ իս՝ Գախարիայի վարչապետության ժամանակ մենք կարող ենք միջպետական հարաբերություններն ակտիվացնել։ Ֆիքսենք առևտրային հարաբերությունները։ Ի վերջո՝ վրացական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում իրենք կարողացել են անցած տարվա հետ համեմատած ավելացնել իրենց արտահանումը երեք հիմնական շուկաներ՝ ռուսական, ադրբեջանական, հայկական։ Սա ցույց է տալիս, որ մեր երկու պետությունների միջև առևտուրը ավելանում է։ Այլ ոլորտների հետ կապված էլ կան նախանշված ծրագրեր, որոնք կսկսեն պարբերաբար իրականացվել, և արդեն պաշտոնական ու ոչ պաշտոնական այցելությունների ժամանակ դրանք կհստակեցվեն»։

Մեր այն դիտարկմանը, որ Գախարիան Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ավելի զուսպ մոտեցում ունի, և հարցին՝ արդյոք դա կօգնի՞ նաև հայ-վրացական հարաբերություններին, Մելիքյանը պատասխանեց. «Եթե մենք ավելի լայն ենք դիտարկում, ասենք, Գախարիայի ընտրվելն ու տարածաշրջանում որոշ փոփոխությունները, ես դրական եմ գնահատում։ Մոսկվայից արդեն մեսիջ կա, որ այս նոր կառավարության հետ, որն ավելի զուսպ է, ռիսկերը գնահատող, ավելի պրագմատիկ, որոշ հարցեր կարելի է լուծել։ Օրերս Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձ կա նաև ռուս-վրացական հարաբերություններին, նույնիսկ Լավրովը հարց է բարձրացնում, որ չվերթները վերականգնվեն, նույնիսկ վիզային ռեժիմի մասին խոսք կար։ Սա ցույց է տալիս, որ Մոսկվայում այս նոր կառավարությանն այնքան խիստ չեն վերաբերվում, և այս պրագմատիկ մոտեցումներ ունեցող կառավարությունը կարող է տարբեր հարթակներում բարձրացնել Ռուսաստանի հետ կապված տարածքային խնդիրները, բայց մյուս կողմից՝ այնքան խորամանկ պետք է լինի, որ տնտեսական դիվիդենդներ քաղի։

Ըստ իս՝ դա շատ մտածված քայլ կլինի, եթե ռուս-վրացական հարաբերություններում այս փուլում լինի գոնե ստաբիլ իրավիճակ, և կանխատեսելի լինի այդ ամենը. դա դրական կազդի նաև Հայաստանի վրա։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ դաշնակից, գործընկեր Ռուսաստանը և բարեկամ ազգ Վրաստանը ունենան նորմալ, ստաբիլ հարաբերություններ։ Սպասել բարիդրացիական հարաբերությունների պետք չէ, բայց գոնե պետք է կանխատեսելի լինի, ու ոչ մի ճգնաժամ չտեսնենք այդ երկու կարևոր հանրապետությունների միջև։ Այս փոփոխությունները, նոր վարչապետն ու իր պրագմատիկ մոտեցումները դիվիդենդներ կտան տարածաշրջանին՝ հաղորդելով կայունություն»։

Փորձագետը հույս հայտնեց, որ այլևս ամառվա սադրանքների կրկնություն չի լինի։ Թեպետ, ըստ նրա, ընդդիմադիր որոշ ուժեր կփորձեն իրավիճակ սրել. «Այնուամենայնիվ, կոշտ մեթոդներով հայտնի Գախարիան թույլ չի տա, որ Վրաստանի ազգային շահերը որևէ ձևով վնասվեն որոշ քաղաքական ուժերի ոչ այնքան մտածված քաղաքականության պատճառով»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք կարևո՞ր է նաև վարչապետ Փաշինյանի կողմից անձնական կոնտակտի հաստատումը Գախարիայի հետ, ինչպիսին որ կար Բախտաձեի օրոք. «Իմ կարծիքով՝ մեր դեսպանի հանդիպումն անձնական կոնտակտ ստեղծելու առաջին քայլերից էր։

Մեր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել, շնորհավորել Գախարիային ընտրվելու կապակցությամբ, և այս կերպ մենք տարբերվեցինք հարևան որոշ երկրներից։ Այդ քայլը, դեսպանի հետ հանդիպումը հիմք են տալիս մտածելու, որ աշխատանքը կշարունակվի, մոտ ժամանակներում էլ կարող է նույնիսկ հանդիպում տեղի ունենալ։ Դա էլ կնպաստի հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում