Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել զգուշություն դրսեւորել՝ կապված սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ Իրանին մեղադրելու հետ:
«Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի Իրանին մեղադրել»,- ասել է Էրդողանը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ հարձակումներն իրագործվել են Եմենի մի քանի հատվածներից: «Եթե մենք ամբողջ բեռը բարդենք Իրանի վրա, դա սխալ ճանապարհ կլինի: Քանի որ եղած ապացույցները անպայմանորեն չեն նշում այդ փաստը»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Վաշինգտոնը, Էր Ռիադը, ինչպես նաեւ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Իրանին են մեղադրել սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ: Թեհրանը մեղադրանքները կտրականապես հերքում է: