Չինաստանի Գուանչժոու քաղաքի նախկին քաղաքապետը 13.5 տոննա ոսկի է թաքցրել իր տան նկուղում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տեղի ոստիկանությունը 57-ամյա Չժան Ցիի տան խուզարկության ժամանակ գաղտնի նկուղ է հայտնաբերել, որը լցված է եղել ոսկու ձուլակտորներով: Չժան Ցին նախկինում եղել է Գուանչժոուի քաղաքապետը, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության քարտուղարը:
Բացի այդ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նախկին պաշտոնյայի տանը նաև մոտ 268 միլիարդ յուան է հայտնաբերվել:
Չինաստանի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի տվյալներով, Չժան Ցին նաև մի քանի հազար քառակուսի մետր տարածքով շքեղ անշարժ գույքի սեփականատեր է եղել: Թե ինչպես կարող էր տղամարդը երկար ժամանակ իրավապահներից թաքցնել գույքը՝ անհայտ է:
https://www.youtube.com/watch?time_continue=9&v=cGSDHdl6RQw