«Որոշման ստորագրումից, հանձնման-ընդունման գործընթացից հետո, որը մի երկու-երեք շաբաթ կտևի, զուգահեռաբար կքննարկվեն օտարման առաջարկները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´ հավատարմագրային կառավարման տալու համար: Եղել են վարձակալության և գնման առաջարկներ: Շարժական և անշարժ գույքը գնահատված է 16.5 մլն դոլարի կարգի: Եթե սակարկությունների միջոցով գնահատվի, սկզբնական փուլում գնի նվազման հնարավորություն չի տրվի: Հետո հնարավոր է` գինը աճի: Կարծում եմ` վաճառքի դեպքում ճիշտն աճուրդով տարբերակն է սակարկություններով»,- կառավարության նիստից հետո Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի օտարման տարբերակների մանրամասերն է ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: