Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օգնություն Է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում։
«Ինձ թվում Է, ես դա լսեցի, որ նա համաձայն Է, որ դա մեր հայրենի հողն Է, եւ մենք վերադարձնելու ենք այն: Նա ասում Է. «Այո՛, ձեզ հարկավոր Է աշխատել, եւ մենք օգնելու ենք ձեզ»,- Զելենսկու խոսքը մեջբերել Է ՈւՆԻԱՆ գործակալությունը: Ուկրաինայի նախագահը հավելել Է, որ Թրամփին պատմել Է թերակղզու գեղեցկության մասին: Պետությունների ղեկավարները նախօրյակին շփվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: ԱՄՆ-ի ղեկավարը հանդիպումը որակել Է «ֆանտաստիկ», բայց մանրամասներ չի հայտնել: Միայն հայտնի Է, որ նա խորհուրդ Է տվել Զելենսկուն՝ «շարունակել առաջընթացը» Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Ուկրաինայի նախագահն իր հերթին հավաստիացրել Է, որ չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ պաշտոնակցին հրավիրել Է այցելել Կիեւ։