Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին ստորագրել Է հրամանագիր Վենեսուելայի եւ Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվության կասեցման մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը պատմել Է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ այս օրերին տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումները։
«Վենեսուելայի եւ Իրանի դիկտատորական վարչակարգերի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով այսօր (սեպտեմբերի 25-ին) ես ստորագրեցի հրամանագիր, որը կասեցնում Է վարչակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվությունը»,- նշել Է նախագահը: Նա լրացուցիչ մանրամասնություններ չի հայտնել իր հրամանագրի վերաբերյալ։