Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր ստատուս-քվոն. Հայաստանի ապագայի հայելին

ԱՄՆ այցի ընթացքում Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով Հայաստանում՝ նախորդ համակարգի յուրացրածը վերադարձնելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի կարողության համատեքստում, արտահայտվեց, թե տնտեսական ստատուս-քվոն պետք է վերադառնա 1998-ի դրության:

Հնարավոր է գնահատել, թե ինչ էր այդ առումով վարչապետի ասելիքը և խոսքն այն մասին, որ մի խումբ ընտանիքներ 1998-ի իշխանության փոփոխությունից հետո դարձել են ոչ միայն լիարժեք իշխանության նոր տեր, այլ նաև նոր կարողությունների, միլիոնների, գուցե միլիարդների: Այդ խնդիրը հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ ամենաշոշափվածներից մեկն է, որ իսկապես պահանջում է լուծում, և լուծումները, թերևս, հեշտ չեն, մի շարք պատճառներով:

Այդուհանդերձ, ակնառու է, որ Հայաստանում տնտեսական ստատուս-քվոն ունի փոփոխության անհրաժեշտություն, և այստեղ խնդիրն այն չէ, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Խնդիրն այստեղ այն է, որ հասարակական-քաղաքական ցանկացած պրոցեսի խորքային հիմքում, ի վերջո, տնտեսական ստատուս-քվոն է, այդ ստատուս-քվոն է իր բնույթով, իր բաշխվածությամբ, կազմով ու կառուցվածքով խմորում հասարակական-քաղաքական այս կամ այն պրոցեսը: Իսկ Հայաստանում եղած ստատուս-քվոն, ինքնին լինելով անառողջ, որովհետև ձևավորվել է անառողջ տնտեսա-քաղաքական գործընթացի հետևանքով, չի կարող լինել հասարակական-քաղաքական առողջ զարգացումների կայուն բազա: Ավելին, այն կարող է լինել արգելակ կամ ռիսկ առողջ զարգացումների համար: Սակայն ամբողջ հարցն այն է, որ 1998-ից առաջ եղած տնտեսական ստատուս-քվոն ամենևին էլ ավելի առողջ կամ առողջ ստատուս-քվո չէր: Մեծ հավանականությամբ, դա շատ լավ է պատկերացնում նաև վարչապետ Փաշինյանը, և խոսելով վերադարձի մասին, ավելի շատ ուներ պատկերավորության կամ պայմանականության մտադրություն, քան այդ վերադարձն իրապես ապահովելու: Առավել ևս, որ վերադարձ գործնականում անհնար է որևէ պարագայում, օբյեկտիվորեն, անկախ որևէ մեկի ցանկությունից:

Սակայն այստեղ հարցն այն է, թե ինչպես հասնել իսկապես նոր տնտեսական ստատուս-քվոյի, և արդյո՞ք այստեղ հիմնական մեթոդաբանական առանցքը գոյություն ունեցող ստատուս-քվոն քանդելն է, թե՞, այդուհանդերձ, դրա առկայության պայմաններում նոր տնտեսական կարողություններ կառուցելն ու այդպիսով տեսակարար կշիռն ու ստատուս-քվոն փոխելը: Առավել գայթակղիչ և դյուրին է թվում եղածը քանդելով՝ տնտեսական ստատուս-քվո փոխելը: Սակայն միաժամանակ ակնառու է, որ վարչապետ Փաշինյանը միանգամայն պրագմատիկ կերպով չի տրվել այդ գայթակղությանը՝ համենայնդեպս հետհեղափոխական մեկուկես տարիների ընթացքում: Պետք է դրանից զերծ մնալ նաև հետագայում, որովհետև այդ գայթակղության դյուրին թվացող տարբերակով ապահովված արդյունքը լինելու է խաբուսիկ, թողնելով ավելի շատ տնտեսական հետևանք, քան բերելով արդյունք: Հայաստանն ունի տնտեսական բոլորովին նոր ստատուս-քվոյի անհրաժեշտություն, որովհետև Հայաստանն ունի նոր սերունդ, և որովհետև նոր ստատուս-քվո է նաև համաշխարհային տնտեսությունում:

Ավելին, Հայաստանի տնտեսական ստատուս-քվոն չի կարող ներդաշնակ չլինել այդ համաշխարհայինին: Ի վերջո` այստեղ է նաև եղել նախորդ համակարգի հիմնարար խնդիրներից մեկը՝ համաշխարհային տնտեսա-քաղաքական գործընթացին անհամարժեքությունը, հակոտնյա բնույթը: Այդպիսի «ճոխություն» իրենց չեն կարող թույլ տալ անգամ ռեսուրսային մեծ բազա ունեցող պետությունները:

Միևնույն ժամանակ, տնտեսական ստատուս-քվոն Հայաստանի համար ունի նաև մեկ այլ անհրաժեշտություն՝ նոր սոցիալական միջավայրերի ձևավորման անհրաժեշտությունը, քանի որ դա էլ ինքնին պետք է լինի նոր քաղաքական միջավայրերի հենքը: Պետք է արձանագրել, որ ինչ թվանշանային կետով էլ մենք հետ գնանք որևէ բան վերաձևելու համար, այդ տիրույթում մենք գտնելու ենք միայն ու միայն հին սոցիալ-հոգեբանական միջավայրեր և, որպես հայելային արտացոլում, ապագայում ստանալու ենք հին քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում