Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն 14 տարի հարաբերություններից հետո բաժանվել է իր զուգընկերուհուց՝ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի և խոհարար Սանդրա Լիից, հաղորդում է TMZ-ը։
Նշվում է, որ Կուոմոն և Լին համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է, որ բաժանվում են։
«Մենք միշտ ընտանիք կլինենք և լիովին աջակցում ենք միմյանց, ինչպես նաև նվիրված կլինենք աղջիկներին»,-հավելել են Կուոմոն և Լին։
Նրանք խնդրել են հարգել անձնական կյանքի իրենց իրավունքը և հրաժարվել են մեկնաբանություններից։