Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանի մուտք գործելու դեպքում Մոսկվան պատերազմ չի սկսի։
«Պատերազմ մենք չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ»,-նշել է Լավրովը։
Սակայն նախարարը հավելել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները խստորեն կխաթարվեն։
Բացի այդ, կտուժեն հարաբերություններն այն երկրների հետ, որոնք իրենց գերխնդիր են համարում հյուսիսատլանտյան դաշինքին միանալը։