Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

«Դա նշանակում է բանակցային գործընթացի ավարտ». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան լինելու է բավականին սառը: Եկեք նաև հաշվի առնենք, որ Պուտինը չի գալիս Հայաստանի Հանրապետություն, այլ գալիս է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Այսինքն՝ օրակարգը ԵԱՏՄ-ն է, և հյուրընկալող կողմը պետք է իր օրակարգը ներկայացնի երկկողմ, որպեսզի պարզ դառնա՝ կլինի՞ երկկողմ բովանդակություն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հայկական կողմը հստակ օրակարգ ձևավորի»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:

Նա առաջարկում է հայկական երկկողմ օրակարգը ճշտել ՀՀ իշխանություններից, պարզել, թե ինչպիսի՞ փաստաթղթեր են այդ մասով ներկայացնում ռուսական կողմին, ինչպիսի՞ օրակարգ են տեսնում երկկողմ հանդիպման համար, ի՞նչ հարցեր են կարևորում, ինչպե՞ս են աշխատում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ:

«Ասեք, թե որն է Ձեր օրակարգը, և ռուսական կողմը կորոշի, քանի որ ընդունող կողմը Դուք եք: Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում:

Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները:

Շարունակաբար դա տեղի է ունենում, երբ Ռուսաստանն անտեսում է հայկական կողմի այս կամ այն հայտարարությունը, ինչպես հետախուզության մասին ուղերձները, կամ Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններն այն մասին, որ՝ Արցախը Հայաստան է:

Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, դա նշանակում է՝ բանակցային գործընթացի ավարտ, դա նշանակում է, որ 20-ամյա բանակցային գործընթացը սխալ է եղել: Գուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց կասեմ՝ եթե այդ ուղղությամբ որևէ գործընթաց չի նախաձեռնվում, եթե իշխող ուժից որևէ պատգամավոր նման օրենսդրական նախագիծ չի ներկայացնում, ապա դա պարզապես շատախոսություն է և ուրիշ ոչինչ: Փաշինյանը նույնիսկ այդ մասին խոսել էր ավելի գեղարվեստական կոնտեքստում, իսկ Միրզոյանը՝ ոչ: Նման շատ այլ հայտարարություններ բավարար են, որպեսզի Մոսկվան նեղանա, նյարդայնանա, անհանգստանա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում