Միխաիլ Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հաղորդել է, «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի վիաճկի դրական փոփոխությունների մասին: Վերջինս արդեն 3 ամիս է՝ գտնվում է արհեստական կոմայի մեջ:
«Շումախերին արթնացնելու գործընթացը շարունակվում է: Նրա մոտ նկատվում են գիտակցության նշաններ: Մենք աջակցում ենք նրան այս ծանր իրավիճակում՝ Գրենոբլի բժշկական անձնակզմի հետ միասին, և վստահություն ենք պահպանում:
Մենք ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են նրան: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ չենք կարող հրապարակել որոշ բաներ: Դա անհրաժեշ է Շումախերի և նրա ընտանիքի անձնական կյանքի համար, ինչպես նաև բժիշկների նորմալ աշխատանքի համար»,-ասված է Սաբինա Կեմի պաշտոնական կայքում: