ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է C-Span-ը:
Ինչպես նշվում է, նա նման հայտարարություն է արել Նյու Յորքում Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարը կցանկանա ինչ-որ բան անել:
Նա հույս է հայտնել, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն և կքննարկեն հիմնական խնդիրները:
«Դա հսկայական նվաճում կլիներ»,- շեշտել է Թրամփը: