Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին է նվիրել Հարավային Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պայքարի առաջնորդ և երկրի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի դաշույնի կրկնօրինակը: Այս մասին Վենեսուելայի նախագահը գրել է Twitter-ում:
Ինչպես նշվում է, նա նվերն անձամբ է հանձնել Պուտինին հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, նա որոշել է նման նվեր պատրաստել ի նշան երախտագիտության այն աջակցության համար, որը Ռուսաստանը ցուցաբերում է երկրին:
«Եվ մեր ինքնիշխանությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու համար»,- նշել է Մադուրոն:
Բացի այդ, նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը դրական է եղել:
https://www.youtube.com/watch?v=oSWylvxCOU0