Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Օգոստոսին պետական հատվածում աշխատավարձը նվազել է ավելի քան 12%-ով

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոս ամսի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Համաձայն պաշտոնական շտապ հավաքված տվյալների՝ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 107.0%: 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ այդ ցուցանիշը եղել է 107.6%:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. օգոստոսին ՏԱՑ-ի ցուցանիշը 2017թ. նույն ամսվա նկատմամբ կազմել է 100.6%, իսկ հունվար-օգոստոս ժամանակահատվածում 2017թ. հունվար-օգոստոսի նկատմամբ՝ 107.7%:

Ինչ արդյունքներ են գրանցվել տնտեսության ճյուղերում 107.0%-անոց աճի ֆոնին: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 109.5%-ով: Միայն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ գրանցվել է երկնիշ աճ՝ 116.8%: 2018թ.-ի հունվար-օգոստոսին արդյունաբերության ոլորտում գրանցվել էր 104.4%-անոց աճ: Օգոստոս ամսին հուլիսի համեմատությամբ աճը կազմել է 100.2%:

Գյուղատնտեսությունը, ինչպես արդեն նշել ենք, այս տարեսկզբից հրապարակվում է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված՝ ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»: «Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում: Այսպես, համաձայն Եվրամիության «Վիճակագրական պահանջների կոմպենդիում, 2018-ի «3.1.2. Գյուղատնտեսության վիճակագրություն» ենթակետի՝ Եվրամիության անդամ երկրներում գյուղատնտեսության վիճակագրության հրապարակումները կրում են տարեկան պարբերականություն»: Սա ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի բացատրությունն է գյուղատնտեսությանը վերաբերող տվյալները չհրապարակելու առումով, չնայած դրան՝ վարչապետի կողմից պարբերաբար ընտրողաբար հրապարակվող թվերից հասկանալի է դառնում, որ այնուամենայնիվ ոլորտին վերաբերող թվերը հավաքագրվում և վերլուծվում են, պարզապես «անհրաժեշտության դեպքում» որոշ թվեր ընտրողաբար հրապարակվում են միայն վարչապետի կողմից:

Շինարարության ոլորտում 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գրանցվել է 104.4%-անոց աճ:

Օգոստոսին հուլիսի համեմատությամբ աճը կազմել է 116.7%: 2018թ. հունվար-օգոստոսին 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմում էր 108.5%: Օգոստոսին՝ օգոստոսի համեմատությամբ՝ 101.6%:

Ութ ամիսների կտրվածքով առևտրի շրջանառությունն աճել է 109.0%-ով: Օգոստոս ամսին՝ դարձյալ 109.0%-ով: Հուլիսի նկատմամբ օգոստոսին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 103.4%-ով: 2018թ.-ին ութ ամիսների հաշվով առևտրաշրջանառության աճը կազմում էր 109.7%, միայն օգոստոսին՝ 114.7%:

Լուրջ աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Ութ ամիսների հաշվարկով այն կազմել է 115.5%: Միայն օգոստոսին՝ 115.0%: Օգոստոսին հուլիսի նկատմամբ՝ 101.2%:

Տնտեսության զարգացման ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը Փաշինյանի կառավարության համար անհաղթահարելի արգելք է դարձել, և ոչ մի կերպ ծավալների հաղթահարում չի արձանագրվում: Հունվար-օգոստոսին դարձյալ աճի միտումներ չկան. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այն կազմել է 96.5%: Օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճը կազմել է 106.8%: Իսկ օգոստոսին հուլիսի համեմատությամբ՝ 106.9%: 2018թ.-ին արձանագրվել էր 107.2%-անոց աճ:

Միջին ամսական անվանական ութ ամիսներին աշխատավարձն աճել է 105.7%-ով: Պետական հատվածում՝ 107.1%-ով: Մասնավորում՝ 103.9%-ով: Միայն օգոստոս ամսին՝ 104.0%-ով: Պետականում՝ 105.9%-ով, ոչ պետականում՝ 102.6%-ով: Իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է աշխատավարձի 3.4%-անոց անկում: Ընդ որում, պետական հատվածում գրանցվել է 12.2%-անոց անկում: Ոչ պետականում՝ 100.5%-անոց աճ:

Տնտեսության համար կարևորագույն արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ութ ամիսների հաշվարկով գրանցվել է 102.0%-անոց աճ:

Ընդ որում, դոլարային արտահայտությամբ՝ արտահանումն աճել է 104.6%-ով, ներմուծումը՝ 100.7%-ով: Միայն օգոստոսին արտահանումն աճել է 113.5%-ով, ներմուծումը նվազել 2.8%-ով: Հուլիսի համեմատությամբ արտահանման աճը կազմել է 0.6%, իսկ ներմուծումը նվազել է 2.8%-ով:

2018թ. ութ ամիսների հաշվարկներով պատկերը հետևյալն էր. արտահանումն աճել էր 115.7%-ով, ներմուծումը՝ 132%-ով: Միայն օգոստոսի հաշվարկով արտահանումն աճել էր 104.4%-ով, ներմուծումը՝ 131.0%-ով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ ընդհանուր ապրանքաշրջանառության աճը կազմում էր 105.9%, որից արտահանմանը՝ 106.4%, ներմուծմանը՝ 105.7%:

Փաստորեն ՏԱՑ-ի 107 տոկոսանոց աճը տեղի է ունեցել հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին: Մեր տնտեսության շոգեքարշը շարունակում են մնալ այս ճյուղերը, ինչպես նախկին գրեթե բոլոր ամիսներին: Որոշակիորեն նաև՝ արդյունաբերության ծավալների աճի շնորհիվ, բայց հուլիս ամսվա համեմատությամբ արդյունաբերության ոլորտում գրեթե զրոյական աճ է արձանագրվել, ինչը մտորելու տեղիք է տալիս: Պակաս հետաքրքիր չէ նաև օգոստոսին հուլիսի համեմատությամբ արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձի մի քանի տոկոսանոց անկումը: Բայց բոլոր այդ ցուցանիշները խորը վերլուծության կարիք ունեն, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի վերջնական եզրակացության գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում