Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցը։ Սղագրությունը հասանելի է Սպիտակ տան կայքում:
Սղագրությունը կազմել է հինգ էջ: Նշվում է, որ փաստաթուղթը կազմվել է Սպիտակ տան աշխատակիցների գրառումների հիման վրա, որոնք Թրամփի գրասենյակում ներկա էին հեռախոսազրույցի ընթացքում:
Տեքստում մի քանի անգամ երևում է փոխնախագահ Ջո Բայդենի անունը, որը առաջադրվում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:
Այսպիսով, Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինայի նոր գլխավոր դատախազը կուսումնասիրի այն ընկերության գործը, որում աշխատել է Բայդենի որդին՝ Հանթերը։
Նա նաև ԱՄՆ ղեկավարին խնդրել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել «Բայդենի գործի» վերաբերյալ՝ հետաքննություն անցկացնելու համար։