Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Վիգեն Սարգսյան․ արդարության հրաշամանուկի չարաշահումները բանակում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։

Փաստորեն, Վանեցյանի հեռացումը նոր շունչ է հաղորդում հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու գործընթացում։ Իհարկե, փաստեր չկան, բայց կարելի է ենթադրել, որ գործընթացը խոչընդոտվում էր հենց ԱԱԾ նախկին տնօրենի կողմից, որը, ինչպես երևում է, մատը մատին չէր տալիս նախկինների հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի համատեքստում արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչու էին ՀՀԿ-ականներն ու նրանց արբանյակները այդքան ծանր տանում Վանեցյանի հեռացումը։

Տխրահռչակ ԱԱԾ տնօրենի մասին արդեն շատ է խոսվել ու գրվել, կարծես թե, նրա հետագա ճակատագիրն էլ է կանխատեսելի ու ընթեռնելի։ Այդ իսկ պատճառով ժամանակավորապես հանգիստ թողնենք Վանեցյանին իր ողբերգական ձախողման հետ մեն մենակ ու խոսենք պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին։

Քննարկվող խնդիրն ըստ էության ընկալելու համար անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ, թե ո՞վ է Վիգեն Սարգսյանն ու ի՞նչ է ի վերջո իրենից ներկայացնում։ Եվ այսպես, նախկին նախարարը ՀՀԿ-ի նոր սերնդի ներկայացուցիչներից մեկն է, նախագահ Սերժ Սարգսյանի աջ ձեռքն ու նվիրյալ հրաշամանուկը։ Նա արտացոլում էր հանցագործներով ողողված կուսակցության վերափոխման գործընթացի պատրանքը՝ իբրև թե հանրապետականի կերպարն այլևս անգրագետ ու հաստավիզ թաղային հեղինակությունը չէ, այլ ուսյալ և բարեկիրթ Վիգեն Սարգսյանը։ Հանրապետականի դիմագիծն առ բռնությանն ու վայրենությանը հակված վարքագիծը չէ, այլ եվրոպական պարկեշտությունն ու քաղաքավարությունը։ Ահա այսպիսի տրանսֆորմացիա էր փորձում նախաձեռնել Սերժ Սարգսյանը, բայց ոչ թե քաղաքական համակարգի բարեփոխման և որակական կերպափոխման նպատակով։ Պարզապես հաստավիզ հանցագործներին պետք է փոխարինեին փողկապով բյուրոկրատները, որոնք պակաս հանցավոր չեն, քան առաջինները։ Ավելին՝ փողկապներով բարեկիրթ հանցագործները շատ ավելի վտանգավոր են, քանի որ նրանց գործունեության աղբյուրը գիտակցական է և ինտելեկտուալ տեսանկյունից հիմնավորված, իսկ հաստավիզը ո՛չ ինտելեկտ ունի և ո՛չ էլ մտածողություն, նա շարժվում է բնազդներով և համոզված է, որ հենց այդպես էլ պետք է լինի։

Ահա սա է իրերի ամբողջ դասավորությունն ու սերժսարգսյանական կադրային տրանսֆորմացիայի էությունը, որի կենտրոնական բաղադրիչն էր հրաշամանուկ Վիգեն Սարգսյանը։ Վերջինիս բուն առաքելությունն էր ավազակային համակարգին պրոֆեսիոնալիզմի և արդարության շունչ հաղորդելը։

Թերևս նախնական տպավորությունն այդպիսին է, բայց միայն Հայաստանի ներքաղաքական իրականությունից անտեղյակ մարդկանց համար։ Ամենասկզբում նախկին նախարարը փորձում էր բանակում ռեֆորմների իմիտացիա ստեղծել՝ հանդես գալով ծայրահեղ աջ ուղղվածության լոզունգներով։ Ասվածի լավագույն վկայությունը Ազգ-բանակ կոնցեպտն էր, որի միջոցով Սարգսյանը փորձում էր տեսական հիմքեր ստեղծել ավտորիտար իշխանության գաղափարական ամրապնդման համար։ Նրա պատկերացրած Ազգ-բանակի տարակերպը պետությունը բարեգործական հիմնարկի փոխակերպելու հեռանկարն էր։ Այսինքն՝ սեփական անգործությունը քողարկել բարեգործության շղարշով: Պետությունը, քաղաքացիների մուծած հարկերը պետք է քամուն տար, այլևս չկարողանար ըստ սահմանված կարգի աջակցել պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին և այդ ցավոտ հարցը թողնել բարի ու հոգատար քաղաքացիների վզին: Բայց չէ՞ որ քաղաքացիները հարկեր էին մուծում, որ իրենց զինվորները որևէ խնդիր չունենան, լավ սնվեն, պատշաճ բժշկական ծառայություն ստանան: Ո՞ւր էին այդ հարկերը, ոչ ոք չգիտի։ Փաստորեն, ՀՀԿ-ական հրաշամանուկի պատկերացրած ռեֆորմները սահմանափակվում էին զուտ բարեգործությամբ և գիտությամբ զբաղվողներին բանակ քշելով։ Ըստ էության, ուրիշ ոչինչ չկար։

Սա էլ դեռ ամենը չէ, հիշում եք, թե ինչ բարությամբ և հերոսականությամբ էր Վիգեն Սարգսյանը գումար խնդրում այս կամ այն զինվորի բուժման համար։ Այնքան ինքնավստահությամբ էր բեմադրում այդ կրկեսը, որ երբեմն չհավատացողներն էլ սկսում էին հուզվել՝ փորձելով մոռանալ Մոնումենտի՝ գեներալների առանձնատների մասին։ Բայց բանից պարզվում է, որ այս բարի և ողորմած մեր ոչ վաղ անցյալի սպարապետը չարաշահումներ է թույլ տվել՝ հսկայական վնասներ հասցնելով կարիքավոր զինծառայողների իրավունքներին։ Սա ես չեմ ասում, այլ ՀՀ քննչական կոմիտեն, որի հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ ամեն քայլափոխի։

Փաստորեն, ՀՀ ԶՈւ-երում սերժսարգսյանական արդարության առաքյալը, բարեգործական բեմադրություններից ու դիցաբանական Ազգ-բանակ կոնցեպտից անդին, հսկայական վնասներ է հասցրել ՀՀ բանակին։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ երեսպաշտություն։ Մի՞թե կարելի է հենց այս հանդգնությամբ և ինքնավստահությամբ թքել Հայաստանի Հանրապետության երեսին, խոսել արժեքների մասին, բայց հաջորդ քայլափոխին հեղինակազրկել ու ցեխոտել այդ նույն արժեքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում