Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ինչից է զրկվել մեղադրող կողմը նախկին ոստիկանապետի մահվան հետևանքով

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին և պատասխանելով վկաների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին լրագրողների հարցին՝ նշել է, որ այստեղ կան օրենսդրական կարգավորման անհրաժեշտություններ: Նա միաժամանակ, անդրադառնալով մարտիմեկյան գործով այլ վկաների անվտանգության ապահովման հարցին, ասել է, որ համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել, ձեռնարկել միջոցներ, որպեսզի եթե որևէ անձի նկատմամբ լինեն ճնշումներ, դրանք բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի:

Գլխավոր դատախազ Դավթյանի հայտարարությունը պարունակում է հետաքրքիր տողատակ, կամա թե ակամա ակնարկ՝ ուղղված «համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ» իրականացնելու կոչված կառույցներին: Մասնավորապես, այդ կառույցներից են, օրինակ, ԱԱԾ-ն և ոստիկանությունը: Եվ այդ համատեքստում խիստ հետաքրքիր է, որ նախկին ոստիկանապետի մահվան դեպքը՝ նախնական ինքնասպանության վարկածով, ընդ որում՝ ինքնասպանության դրդելու հատկանիշով հարուցված քրգործով, բաժին է ընկնում Հայաստանում ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության ժամանակահատվածին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ գլխավոր դատախազը կարևորագույն վկաներից մեկի մահվան դեպքի առիթով որոշակի մեղադրական ակնարկ է անում ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ օպերատիվ հետախուզական միջոցառումները վատ իրականացնելու կապակցությամբ, որի պատասխանատվությունը դե ֆակտո ընկնում է այն ժամանակաշրջանին, երբ այդ կառույցները ղեկավարում էին այժմ արդեն պաշտոնանկ եղած գործիչները: Այդ հարցադրումը իհարկե «հիպոթետիկ» է, քանի որ գլխավոր դատախազի հայտարարության տողատակում մտածված ակնարկի մասին հնարավոր է միայն ենթադրել:

Սակայն հատկանշական է, որ Արթուր Դավթյանը նկատել է, որ դատախազությունը, մեղադրող կողմը զրկվել է մարտիմեկյան գործում դատարանում հարցաքննվելիք կարևոր վկաներից մեկին, նրա ցուցմունքը լսելուց բացի, նաև հարցեր տալու հնարավորությունից: Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Հայկ Հարությունյանը պետք է կանչվեր դատարան, ու թեև նա ցուցմունք արդեն տվել է, որը իրավական ուժ ունի, այդուհանդերձ դատախազությունը դատարանում պետք է հարցեր տար Հայկ Հարությունյանին, ինչի հնարավորությունը չուներ նախաքննության ընթացքում:

Գլխավոր դատախազը նշել է, որ փաստորեն այժմ մեղադրող կողմը զրկվել է կարևոր վկաներից մեկին հարց տալու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում