Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանն աշխարհի առաջնությունում 10–րդն է:
Թաիլանդական Պատայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշային կարգում Հակոբյանը պոկում վարժությանը նախ բարձրացրեց 100 կգ, այնուհետ երկու մոտեցման արդյունքում` 105 կգ: Հրում վարժությունում նա կարողացավ գլխավերևում պահել 115 կգ, հետո 121 կգ: Սակայն չբարձրացրեց 125 կգ-ն: Երկամարտի 226 կգ արդյունքով նա A խմբում գրավեց 10-րդ հորիզոնականը: