Thursday, 30 06 2022
Հայաստանի հավաքականը հաղթեց ջախջախիչ հաշվով
Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
14:26
Հայ ծանրորդները՝ աստղերի մեծ մրցաշարում
Ադրբեջանի անսպասելի ձախողումը․ Վճռորոշ հանդիպումները՝ այսօր
Հայ-թուրքական ֆանտաստիկ դուետը․ Կարևոր փաստեր Հենրիխ Մխիթարյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթա
«Ալաշկերտը» երկու նորեկ ունի Կոլումբիայից
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը՝ «Արարատում»
Երևանի «Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
Որ դեպքում կկայանա Հայաստան-Ադրբեջան պատմական դիմակայությունը
17:15
Մեդալները` Բաքվից Երևան․ Հայ մարմնամարզիկների ֆանտաստիկ արդյունքը․․․
Ռոբերտ Արզումանյանն այլևս «Ուրարտուի» գլխավոր մարզիչը չէ
Աննախադեպ բասկետբոլային երեկոն ու Հայաստանի հավաքականի հաղթանակը
Ինչու է ձգձգվում գործարքը ․ «Ռոմայի» և Մխիթարյանի ջրբաժանը
16:43
Մխիթարյանն այսօր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ
NBA-ից՝ Երևան․ Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
Հայաստանի հավաքականի մարզումը Ռեքս Քալամյանի գլխավորությամբ
18:18
Հայ մարմնամարզիկների բացառիկ նվաճումը
Ամռանը մեզ լուրջ փորձություններ են սպասվում․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
16:32
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը բնակարան ստացավ Երևանում
Սպերցյանը պետք է հեռանա․ Նոր իրավիճակ հայ ծագող աստղի շուրջ
Հայտնի է՝ «Փյունիկ»-«Կլուժ» դիմակայության ժամանակացույցը
ՀՖՖ-ն Բարձրագույն պարգև շքանշանով է պարգևատրել Էդուարդ Մարգարովին
15:19
Ազատ ոճային պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Գործարքը կայացած է․ Ինչու և ինչպես «Ռոման» կորցրեց Մխիթարյանին
Ռեքս Քալամյանը և Արթուր Նազարյանն այցելել են SADA-ի հայաստանյան գրասենյակ
Ազգերի լիգա․ Վրաստանը փայլում է, Թուրքիան՝ հաղթում, իսկ Հայաստանը․․․
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչու Հենրիխ Մխիթարյանը ներկա չէր ՀՖՖ-ի միջոցառմանը

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Փաշինյան-Պուտին հանդիպումը ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի վրա

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Սպասվում է, որ նիստի ընթացքում քննարկման առարկա կդառնան մի շարք կարևոր հարցեր, որոնք կարող ենք զարգացման լուրջ հեռանկարներ բացել մեր երկրի առաջ:

Այս պահին հարկ ենք համարում կրկին անդրադառնալ մեզ համար կարևոր մի խնդրի, որը տարիներ շարունակ անհասկանալի պատճառներով լուծում չի ստանում: Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ երկրներում և մասնավորապես Ռուսաստանում հայ ֆուտբոլիստների կարգավիճակին: Այս տարվա փետրվարին որոշում կայացվեց, որի համաձայն՝ Բելառուսի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանում, չեն համարվի լեգեոներներ: Այս մասին հայտարարել էր այն ժամանակ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Պրյադկինը:

«Այս հարցը մենք քննարկել էինք դեռևս Նոր տարուց առաջ: Այն ժամանակ մեր դիրքորոշումը կոշտ էր, քանզի կար մտավախություն, որ Բելառուսից ոչ այնքան բարձր կարգ ունեցող մեծ թվով ֆուտբոլիստներ կհայտնվեին Պրեմիեր լիգայում: Երկար քննարկումներից հետո մենք գտանք լուծում: Այն ֆուտբոլիստները, որոնք չեն խաղում Բելառուսի ազգային թիմում, կշարունակեն համարվել լեգեոներներ: Որոշումը վերաբերում է միայն այն խաղացողներին, որոնք Բելառուսի ազգային հավաքականի անդամներ են: Բելառուսին կարող է հաջորդել նաև Ղազախստանը»,- նշել էր Պրյադկինը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին որոշում էր ընդունել, որը կարող էր շրջադարձային դառնալ հայկական ֆուտբոլի և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի համար: ԵԱՏՄ-ի համաձայնության 2-րդ հոդվածի 97-րդ կետի հիման վրա դատարանը որոշել էր Եվրասիական միության երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառել, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշվում է նաև, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկայի ստեղծմանը: ԵԱՏՄ Մեծ կոլեգիայի կարծիքով՝ անդամ երկրները պետք է կատարեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հանդեպ անհամաձայնության դեպքում սահմանված կարգով վիճարկեն դրանք: Բացառություն են կազմելու միայն ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար սահմանափակումները: Այս որոշումը, սակայն, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, այսպես ասած, բանի տեղ չի դրել:

Ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ էին համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան:

Ինչո՞ւ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը նման որոշում չի կայացրել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների վերաբերյալ: Այս տարվա փետրվարի 15-ին Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել էին երկու երկրների սպորտի նախարարները: Եվ ահա հանդիպումից հետո ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտարարել էր, որ այս տարվանից խաղային մարզաձևերում Ռուսաստանում հանդես եկող բոլոր բելառուս մարզիկները կունենան հավասար իրավունքներ ռուս մարզիկների հետ: «Սա նաև քաղաքական որոշում է, որի նպատակն է հնարավորինս մերձեցնել երկու երկրների ժողովուրդներին նաև սպորտի ասպարեզում»,- նշել էր Կոլոբկովը:

Ու փաստորեն վերջինիս հայտարարությունից 5 օր հետո Ռուսաստանի ֆուտբոլի միությունը ընդունել էր Բելառուսի ազգային հավաքականի ֆուտբոլիստների վերաբերյալ որոշումը: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞վ է Բելառուսը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից և մասնավորապես Հայաստանից լավը: ԵԱՏՄ դատարանի որոշումը ռուսական կողմը անտեսեց, այնուհետև քաղաքական խտրական որոշում կայացրեց հօգուտ Բելառուսի: Ուշագրավ է, որ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահը արտոնություն ստանալու հաջորդ հավակնորդ երկիր էր համարել Ղազախստանին:

Ռուսական կողմի որդեգրած քաղաքականությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ ստոր: Տեղի ունեցածը ուղղակիորեն ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ի և վերջինիս ատյանների որոշումները միայն ու միայն գրված են թղթի վրա: Ավելի ստույգ՝ տվյալ որոշումները կարելի է միայն կյանքի կոչել Պուտինի հետ հանդիպելով, Պուտինից թույլտվություն ստանալուց հետո:

Ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում խնդրանքով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ քննարկի նաև մեր ֆուտբոլիստների կարգավիճակի հարցը: Կարելի է ենթադրել, որ Բելառուսին ֆուտբոլային արտոնություն տալով՝ Պուտինը քողարկված «մեսիջ» էր հղել Հայաստանի իշխանություններին, որոնք, կարծում ենք, կփորձեն կարգավորել հայ ֆուտբոլիստների առաջ ծառացած խնդիրը: Դառնալով ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է կարևորել մեր ազգային թիմի դերը: Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին ազգային թիմում ներգրավելը, վստահ ենք, էապես կուժեղացնի Հայաստանի ազգային հավաքականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում