Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Նախագահը իտալական հայտնի շինարարական ընկերությանն առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։

Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում, Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, միջերկրածովյան ավազանում, Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաներում:

Հանդիպմանը շահագրգիռ քննարկում է ծավալվել համագործակցության հնարավորությունների, մասնավորապես, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Rizzani de Eccher ընկերության փորձը, որը հայտնի է շինարարության մեջ բարձրորակ չափանիշների, հետազոտական ու նորարարական ինժեներական լուծումների ներդրմամբ։

Կալորիա դե Էկլերն իր հերթին ասել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Խոսվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում համագործակցության մասին։ Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ ու համալսարաններ, և Rizzani de Eccher-ը ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հայաստան կայցելի ընկերության աշխատանքային խումբը՝ շարունակելու քննարկումները և գնահատելու, թե ինչ ծրագրեր է հնարավոր իրականացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում