Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում կարճ բանակցություններ են վարել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից: Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ զրույցը գործնական է եղել: ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ Լավրովն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների շուրջ իրավիճակը: