Պակիստանի հյուսիսում Ռիխտերի սանդղակով 5.8 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվը ճշտվում է.
մտավախություններ կան, որ նրանց թիվը կարող է հասնել հարյուրավորների: Այս պահի տվյալներով զոհվել է 22 և վիրավորվել ավելի քան 300 մարդ:
Ավերվել են բազմաթիվ տներ: Ըստ Reuters-ի՝ ճանապարհների վրա ճեղքեր են առաջացել, որոնց մեջ են հայտնվել մեքենաները:
Road damage at Jehlum Pakistan due to earth quake #earthquake pic.twitter.com/mjfIQTba52
— Rizwan Buttar (@rizwanbuttar) September 24, 2019