Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ինչ կտանի Պուտինը Հայաստանից

Հոկտեմբերի 3-ին Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևը երկկողմ հանդիպումը: Ըստ ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովի, այն տեղի կունենա «Վալդայ» ակումբի շրջանակում, որի հերթական նիստին է մասնակցելու Պուտինը, իսկ Ալիևը լինելու է ակումբի նախագահ մի քանի հյուրերից մեկը: Ըստ Պեսկովի՝ նախատեսված է երկկողմ հանդիպում հյուր նախագահներից յուրաքանչյուրի հետ: Սոչիում հոկտեմբերի 3-ին այդ հանդիպումից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը լինելու է Հայաստանում և մասնակցելու է ԵՏՄ Վեհաժողովին, ու նաև տնտեսական համաժողովին, որին մասնակցելու են նաև Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը:

Հայկական մամուլի տեղեկությամբ՝ Պուտինը Հայաստանում կմնա մի քանի ժամ: Որքանով է դա հավաստի, դեռևս պարզ չէ՝ պաշտոնական ժամանակացույց չկա: Իհարկե, Հայաստանում չգիշերելը քաղաքական ժեստ է, դիվանագիտական պրակտիկայում արարողակարգային նուրբ ժեստերից մեկը: Պուտինն, ըստ երևույթին, չի ուզում գիշերել Հայաստանում, որտեղ բանտում է գիշերում Ռոբերտ Քոչարյանը: Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, այդօրինակ ժեստերով ՌԴ նախագահը Հայաստանում հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի անխուսափելի գործընթացում դիրքային հարցեր է լուծում, միաժամանակ «ընկերական ալիբի» ստեղծում Ռոբերտ Քոչարյանի առաջ: ՌԴ նախագահը չի կարողանում կամ չի ուզում հասնել նրա ազատության, միաժամանակ փորձում է ցույց տալ, որ անում է ամենը, ինչ հնարավոր է, այդ թվում՝ բարոյական դաշտում:

Ի՞նչ կտանի ՌԴ նախագահը Հայաստանից Սոչի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին: Բանն այն է, որ այստեղ հարցը լոկ Հայաստանի տիրույթում չէ, այլ նաև Իրանի: Օգոստոսին պետք է Սոչիում տեղի ունենար ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի Վեհաժողովը, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով՝ տեխնիկական պատճառներով: Դրա փոխարեն Պուտինն ու Ռոհանին կլինեն Երևանում: Երևան-Մոսկվա-Թեհրան եռակողմ ձևաչափի մասին խոսելը, իհարկե, միամտություն է, սակայն այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում այդ իմաստով տեղի կունենա հետաքրքիր ձևաչափով հավաք, որում կարող են ուրվագծվել ռեգիոնալ վերափոխման ուրվագծեր:

Հատկապես այն պարագայում, որ հավաքից առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է Միացյալ Նահանգներում՝ որտեղ տեղի ունեցավ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին: Զուգահեռ, Հայաստանում ու Արցախում սկսվել է բանակային խոշոր զորավարժություն, իսկ Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպմանը Բաքվին կարծես թե չի հաջողվել ստանալ Արցախում ազատազրկված երկու դիվերսանտներին, որոնցից մեկը՝ Բաքվի հատուկ ծատայության ՌԴ քաղաքացի աշխատակից, գնդապետ Ասքերովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում