Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով ոչ միայն կարևոր ինֆորմացիա ունեցող անձ էր, այլև լուրջ դերակատար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է։ Նա ձերբակալվել էր 2008թ. փետրվարի 23-ի ընդդիմության հանրահավաքից հետո, մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

– Կարծեմ սա առաջին դեպքն է, որ Մարտի 1-ի դեպքերի հետ առնչություն ունեցող անձն արդարացվում է:

– Այո՛, առաջինն է, և սա հնարավոր դարձավ միմիայն իշխանափոխության արդյունքում: Նախկին իշխանությունների օրոք բողոքարկելն անիմաստ էր, մեր միակ հույսը մնացել էր Եվրոպական դատարանը: Իշխանափոխությունը նոր իրավիճակ ստեղծեց նաև դատական համակարգում, և ես իմ բողոքով փորձեցի ցույց տալ իրավական այն ճանապարհը, որով հանիրավի դատապարտվածները կարող են արդարացվել… Մեր գործող օրենսդրությունը թույլ է տալիս, չսպասելով Եվրոպական դատական ատյանների վճիռներին, մեր դատական համակարգի միջոցով շտկել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտումները:

– Այսինքն՝ սա նախադեպ է այն մարդկանց համար, ովքեր համոզված են, որ իրենց անարդարացիորեն են դատապարտել:

– Քանի որ ինձ մեղադրել և դատապարտել էին ՔՕ 316-րդ հոդվածով, հուսամ, որ սա նախադեպ կլինի այդ հոդվածով դատապարտվածների համար… Նախաձեռնել ենք նաև 225-րդ հոդվածով դատապարտվածների դատական ակտերի բողոքարկման գործընթացը:

– Իշխանության ներկայացուցիչը կամ պաշտոնյան, որի նկատմամբ բռնություն եք կիրառել, այստե՞ղ են ապրում:

– Հուսամ՝ երկուսն էլ այստեղ են, ժամանակին ոստիկանությունում են եղել, հիմա մեկը ուրիշ ծառայությունում է, մյուսը այլ տեղ է աշխատում:

– Մարտի 1-ի գործը՝ անջատված մասով (Ռ. Քոչարյանի և մյուսների գործը) մտել է դատաքննական փուլ: Շատ կարևոր է, որ երբ գործը քննվում է, բոլոր հարցականները պարզվում են. վստա՞հ լինել, որ այլևս ոչինչ չի խոչընդոտի: Վերջին օրերին դեպքեր են տեղի ունեցել, և շատերի մոտ մտավախություն է առաջացել:

– Որևէ երկրում որևէ մեկը ապահովագրված չէ այդպիսի դեպքերից: Բայց դեռ բուն դատաքննության փուլ չի սկսվել, հիմա էլ պաշտպանական կողմի փաստաբանների կողմից ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Հուսանք դատարանում շատ հարցեր կպարզվեն: Այնպես չէ, որ մինչդատական վարույթում տված ցուցմունքները մարդիկ պետք է գան բառացի կրկնեն դատական պրոցեսի ընթացքում: Նույնիսկ կալանքի միջնորդության վերացման ժամանակ տարաբնույթ հայտարարություններ հնչեցին երկրորդ նախագահի կողմից, թե սրան սրա համար կարող եք կանչել, նրան՝ նրա համար: Դատաքննության ընթացքում կարող են նոր հանգամանքներ երևան գալ, հուսանք՝ օբյեկտիվ ճշմարտությունն ամբողջովին կբացահայտվի:

– Վերջին դատական նիստի ժամանակ հնչեց նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, և հիմա, շատերի գնահատմամբ, գործ ունենք արտառոց դեպքի հետ:

– Գիտեք, ինքնասպանությունը կամ ինքնասպանության հասցնելը շարքային բան չէ, բայց հիմա չեմ կարող որևէ լրացուցիչ տեղեկություն կամ վարկած հայտնել, բացի նրանից, ինչ հրապարակվել է, որովհետև կատարվել է դեպքի վայրի զննություն, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ, և քանի որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, նշանակում է, որ ինքնասպանության տարրը գերակշռել է՝ այսօրվա վիճակում կատարված քննության պարագայում: Չի բացառվում, որ այլ վարկածներ ի հայտ գան, քննությունն այլ փաստարկներ արձանագրի և ընթացք տա: Հիմա տարբեր կողմերից շահարկումներ են գնում: Կոչ եմ անում չլսել ֆանտաստիկ այդ պատմությունները: Իհարկե, Հայկ Հարությունյանը շատ տեղեկացված մարդ է եղել, որովհետև եղել է պաշտոնյա՝ 2000-ից ներքին գործերի նախարար, այնուհետև ոստիկանապետ, և 2008թ. դեպքերի ժամանակ, նույնիսկ դրանից առաջ 2007թ. նախընտրական ամբողջ թոհուբոհի հիմնական դերակատարներից է եղել, ընդդիմադիր կողմի ակտիվիստների ահաբեկումները, հետապնդումները և այլն իրականացրել է հիմնականում ոստիկանությունը: Հայկ Հարությունյանը ոչ միայն կարևոր ինֆորմացիա կրող անձնավորություն էր, այլ նաև լուրջ դերակատար էր Մարտի 1-ի իրադարձություններում:

– Այսինքն՝ դատավարությունում խնդիր առաջացնող դեպք է:

– Իհարկե: Վերջին հաշվով, սահմանադրական կարգի տապալումը միայն այդ չորս հոգին չեն արել, որոնք ուղարկվել են դատարան, բազմաթիվ, առնվազն 15-20 առանցքային դերակատարներ են եղել ուժային կառույցներից, այլ պետական մարմիններից, որոնք հանգուցային կարգավիճակ են ունեցել, գործողություններ են կատարել, որոշումներ են ընդունել այդ իրադարձությունների պայմաններում: Նրանց վարքագիծը անպայմանորեն պետք է քննարկվեր Քրեական օրենսգրքի տեսանկյունից, չէր կարող չքննարկվել:

Դուք վաղո՞ւց եք ճանաչել Հայկ Հարությունյանին, աշխատանքի բերումով ի՞նչ հարաբերություններ եք ունեցել

– Վաղուց եմ ճանաչել, երբ նա նույնիսկ դեռ փոխոստիկանապետ չի եղել, հետո ճանաչել եմ փոխոստիկանապետ եղած ժամանակ, առնչվել ենք նախարար եղած ժամանակ: Հիշեցնեմ, որ Հոկտեմբերի 27-ի գործի քննության օպերատիվ խումբը ղեկավարում էր ՆԳՆ կարևորագույն պաշտոնյան, այնպես որ՝ այդ կառույցի հետ հազարավոր շփումներ են եղել:

– Նրան բնութագրում են որպես կամային, ուժեղ հատկանիշներով մարդ և բացառում են, որ նա կարող էր ինքնասպանություն գործել:

– Ուժեղ մարդը կարող է ինքնասպանություն գործել, թույլ մարդու յոթը պապին էլ անիծես, զենքն իր վրա չի բարձրացնի: Այնպես որ, դա ինձ համար փաստարկ չէ: Ցավոք, ես գործի բերումով տասնյակ ինքնասպանությունների նախաքննություն եմ ղեկավարել, և այնպես չէ, որ թույլը կարող է ինքն իրեն սպանել, դա հենց ուժեղ մարդու հատկանիշ է: Կարծում եք պատահաբա՞ր է արդյոք, որ բարձրաստիճան սպաներին պարգևատրում են ատրճանակով: Պատահական չէ, դա հին ավանդույթ է…:

– Հայկ Հարությունյանը նշանակվել է Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո:

– Նշանակվել է Հոկտեմբերի 27-ից որոշ ժամանակ անց, վարչապետ Արամ Սարգսյանի առաջարկով, և նախագահը դեմ չի եղել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում