ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում:
Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում Սիդորովը նշել է, որ հակամարտության կարգավորված չլինելը, սակայն, ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության սպառնալիք է ստեղծում:
«Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Կարգավորման քաղաքական գործընթացներն ակտիվացել են՝ շնորհիվ հակամարտող կողմերի և միջազգային միջնորդների ջանքերի»,- ասել է Սիդորովը:
Նրա կարծիքով, սակայն, լիակատար հրադադարի համար դեռ շատ անելիք կա: