Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 9 Pro 5G մոդելի նոր ֆլագմանական սմարթֆոնը՝ արագ անլար լիցքավորման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս սարքի մարտկոցը լրիվ լիցքավորել 69 րոպեի ընթացքում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է The Verge ինտերնետ-պորտալը:
Ի տարբերություն նախորդ մոդելի՝ նորույթը պահպանում է հինգերորդ սերնդի (5G) ցանցերի ստանդարտը: Սմարթֆոնը հանդերձված է Snapdragon 855+ չիփսեթով և 6,4 դյույմ անկյունագծով OLED-դիսփլեյով: Mi 9 Pro 5G-ի արժեքը կազմում է 520-ից մինչև 605 դոլար՝ կախված համալրումից:
Այդ սմարթֆոնների առաջին խմբաքանակի վաճառքը կսկսվի Չինաստանում։
https://www.youtube.com/watch?v=c0Je9HPcc1o&feature=youtu.be