Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ե՞րբ կզրկվի Փաշինյանն իշխանությունից

ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությունն ու դրանից հետո ծագած հայտնի իրավիճակը, որ բնորոշվում էր վարչապետի և պաշտոնից հեռացված ԱԱԾ պետի հռետորական փոխհրաձգությամբ, Հայաստանում տվեց հակահեղափոխության մասին խոսակցությունների նոր առիթ:

Այդպիսի առիթները հետհեղափոխական մեկուկես տարիների ընթացքում լինում են պարբերաբար: Դա թերևս նրանից է նաև, որ հեղափոխության հանգամանքն ինքնին, այսպես ասած, ինքնըստինքյան ենթադրում է հակահեղափոխության որոշակի շնչի առկայություն կամ «սպասում»: Սակայն թերևս պետք է արձանագրել, որ այդ իրողությունը առավելապես զգայական, իներցիոն, հոգեբանական հողի վրա է, ոչ թե քաղաքական: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանում չկան ուժեր, որոնք ձգտում են հեռացնել նոր իշխանությանը կամ կարող են նրա համար ստեղծել լրջագույն խնդիրներ: Իհարկե կան, դա անհերքելի է ու ինչ-որ տեղ նաև՝ բնական: Կա՞ երկիր, որտեղ հեղափոխական կամ էվոլյուցիոն որևէ իշխանություն չունի, այսպես ասած, հակընդդեմ ուժեր, որոնք ուզում են այդ իշխանությունը հեռացնել օր առաջ: Չկա այդպիսի երկիր, չկա այդպիսի իրավիճակի բացառում որևէ քաղաքական կյանքում, և այդպես չի կարող լինել նաև Հայաստանում:

Այստեղ, իհարկե, «հակահեղափոխություն» կոչվածի հետ հասկանալիորեն առնչվում են նախկին իշխանությանը հարող ուժեր, նախկին իշխող համակարգի այս կամ այն թևը: Եվ մոտիվներն էլ միանգամայն հասկանալի են և բացատրության համար թերևս ավելորդ: Սակայն դա չի կարող նշանակել հակահեղափոխություն կամ դրա, այսպես ասած, վտանգ, կամ իրական քաղաքական շունչ՝ որպես գործոն: Բանն այն է, որ այստեղ բացակայում է, օրինակ, առաջին հատկանիշը. ուժերը, որոնք ձգտում են, այսպես ասած, պայմանական հակահեղափոխության, ներկայումս գործում են բավականին բաց, բացահայտ: Ընդ որում, նրանք ստիպված են գործել այդպես, և անգամ տպավորություն է, որ իշխանությունն է նրանց մղում այդպես գործելու՝ չթողնելով մտնել հակահեղափոխության համար ամենապարարտ դաշտ՝ ստվեր, կուլիսներ:

Սակայն առանցքայինն իհարկե այդ առումով հանգամանքն է, որը եղել է հեղափոխության հիմքում և կազմել դրա բնույթը՝ խաղաղ, ոչ բռնի: Սա լոկ տեսակի, տարբերակի կամ մոդելի հարց չէ, այլ մի ամբողջ մեխանիզմի և մտածողության, որ հաղորդվել է հանրությանը: Այստեղ է թերևս ամենամեծ թյուրըմբռնումը, որ առկա է թե՛ նախորդ իշխանության շրջանակներում, թե՛ նաև հանրային ու քաղաքական այլ տիրույթներում:

Խոսքն այն մասին է, որ հեղափոխության արդյունք է դիտարկվում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ իշխանության գալը, մինչդեռ իրական արդյունքը այն է, որ իշխանության եկել է հանրությունը, հաճախ անգամ ամենևին ոչ Փաշինյանի թիմակից: Ըստ այդմ՝ դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չի զրկվի իշխանությունից: Բայց այդ հարցը կորոշի ոչ թե հակահեղափոխությունը, այլ Հայաստանի հանրությունը, քաղաքացին: Այդ քաղաքացին է որոշելու, թե ում է պատվիրակում իշխանությունը: Իսկ եթե որևէ մեկը որոշի, այսպես ասած, շրջանցել պատվերը, քաղաքացին արդեն գիտի նրա ճանապարհը փակելու ձևը:

Այդ պարզ թվացող, սակայն իրականում խորքային առումով բավական բազմաշերտ հոգեբանական-քաղաքական իրողությունն է Հայաստանում եղել հեղափոխությունը, որն էլ բացառում է «հակահեղափոխությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում