«Ֆիզիկայի ոլորտում ես շատ բարձր եմ համարում Հայաստանի պոտենցիալը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆիզիկոս, գիտնական Անահիտ Երեմյանը:
Նա նշեց, որ ինքն աշխատում է Հայաստանի Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթման բաժնի գիտնականների հետ. «Նրանց հետ ես համագործակցել եմ մոտ 20 տարի, և պետք է ասեմ, որ իրենք համաշխարհային մակարդակով շատ ուժեղ գործեր են անում և մեծ ճանաչում ունեն»:
Անահիտ Երեմյանի կարծիքով՝ Հայաստանը ոչ միայն ունի մեծ պոտենցիալ, այլև որոշ ոլորտներում համարվում է լիդեր. «Հենց տիեզերական ճառագայթման ոլորտում Հայաստանը համարվում է լիդեր»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: