Այն ամենում, ինչ կատարվեց այս վերջին 15-16 ամիսների ընթացքում, մեծ դեր է խաղացել ՏՏ ոլորտը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ամերիկաբնակ հայազգի ՏՏ մասնագետ Րաֆֆի Քասարջյանը: «Վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ այդ ամբողջ ոգևորությունը ջրի երես է հանում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք ՏՏ ոլորտի համաժողովին՝ Րաֆֆի Քասարջյանն ասաց. «Այդ երեք օրերի ընթացքում Հայաստանը լինելու է ՏՏ ոլորտի կենտրոնը: Առաջին անգամ է Հայաստանի նման փոքր երկրում այդքան մարդ հավաքվելու տարբեր երկրներից: Այդ մի քանի օրերին բոլորի ուշադրությունը սևեռվելու է Հայաստանի վրա՝ որպես ՏՏ ոլորտի փոքրիկ, բայց կարևորագույն մաս»:
Նրա խոսքով՝ ներդրումները հիմնականում պետք է ուղղել կրթության ոլորտ. «Որպեսզի կարողանանք բավարարել ՏՏ ոլորտի պահանջներին ոչ միայն քանակով, այլև որակով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: