Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական Է ճանաչել Միացյալ Թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Այդ մասին, սեպտեմբերի 24-ին, հայտարարել Է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Վարչապետի որոշումն անօրինական Էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել Է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն Է:
Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չԷ, դարձել Է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: