Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Մահ, որը յուղ է լցնում բռնկված կրակին

Նախկին ոստիկանապետ, մարտիմեկյան գործի առանցքային վկա Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը՝ նախնական վարկածը երկրորդն է, հանրության շրջանում բնականորեն առաջացրել է քննարկվող վարկածների շուրջ ամենատարբեր հարցադրումներ և դիտարկումներ: Այդ հանգամանքի կապակցությամբ մեկնաբանությունը թերևս ավելորդ է:

Միաժամանակ անկասկած է, որ Հայկ Հարությունյանի մահը ընդհանուր առմամբ կարող է ունենալ «յուղի էֆեկտ» այն ներքաղաքական «կրակի վրա», որ վերջին օրերին բռնկվել է ԱԱԾ պետի և ոստիկանության պետի պաշտոնանկության մասին վարչապետի որոշումների ֆոնին, և այդ առիթով էլ բռնկված վարչապետ-ԱԱԾ նախկին ղեկավար դիմակայության կամ առնվազն հեռակա սուր բանավեճի ֆոնին: Այդ իրավիճակում Հարությունյանի մահը գործնականում առիթ է այն, այսպես ասած, տեղեկատվաքարոզչական ալիքի համար, որ վերջին օրերի բուռն զարգացումների և թեժ բանավեճի ֆոնին ծավալվում է՝ այն մտայնությունն ունենալով առանցքում, որ վարչապետ Փաշինյանն ու կառավարող ուժը չեն տիրապետում իրավիճակին, և Հայաստանում մեծ հաշվով անկառավարելի իրադրություն է:

Իհարկե, մեղմ ասած, անհնար է այդպիսի հիմքով գալ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների կամ անգամ շահառուների շրջանակի շուրջ եզրակացության, քանի որ այդօրինակ հնչեղ հանցագործությունները կամ մահերը, մեղմ ասած, մեկ շահառու չէ, որ ունենում են, և մեկ սուբյեկտ չէ, որ կփորձի օգտվել այդ հանգամանքից՝ հրապարակավ կամ կուլիսներում:

Խնդիրը, սակայն, այն է, որ տեղի ունեցածը ինքնաբերաբար անգամ ավելանալու է «անկառավարելիության» մասին ալիքին: Դրա նպատակի մասին խոսել ենք՝ նպատակը հանրության վրա հոգեբանական ազդեցությունն է և այդպիսով իշխանության, մասնավորապես վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության ձևավորումը: Այստեղ կա բավականին նուրբ շերտավորում:

Խնդիրն այն է, որ հանրությունը կհիասթափվի կամ կսկսի չվստահել Փաշինյանին: Նրան կշարունակեն համարել անկաշառ, պայքարող, անկեղծ, սակայն կսկսեն կասկածել, թե նա ունակ է կառավարել պետությունը: Ահա այդ կասկածը խորացնելու ուղղությամբ է աշխատում ալիքը, և հատկանշական է, որ այն մեծ թափ ստացավ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ, որը մի շարք առումներով նշանակալի հանգրվան կարող էր լինել հետհեղափոխական նոր փուլին ընդառաջ, որի խորհրդանշական մեկնակետ էր նաև ուժային բլոկում ղեկավարների փոփոխությունը:

Ահա այդ իրավիճակին էլ «գումարվում» է նախկին ոստիկանապետի, մարտիմեկյան գործով առանցքային վկայի մահվան հանգամանքը, երբ վարչապետը Նահանգներում է, և նրա այցի օրակարգում է Հայաստանի հետ տնտեսաքաղաքական գործընկերության նոր շրջանակների ուրվագծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում