Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Նեթանյահուն եւ Գանցը քննարկել են միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը

Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում քննարկել են սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը: Այդ մասին ասված Է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը երկուշաբթի երեկոյան տարածվել Է եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

«Նախագահի խնդրանքով Նաթանյահուն եւ Գանցը քննարկել են միասնության հասնելու ուղիները»,- նշվում Է փաստաթղթում: Իսրայելի Kan պետական ռադիոն հայտնում Է, որ հանդիպումը տեւել Է ավելի քան երկու ժամ: Ռիվլինն առաջին ժամից հետո լքել Է սենյակը՝ Նաթանյահուին եւ Գանցին թողնելով երկուսով, բայց բանակցությունների սեղանի շուրջ Է վերադարձել դրանց ավարտից մի քանի րոպե առաջ: Ռադիոկայանի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին պլանավորված Է «Լիկուդ» կուսակցության եւ «Կախոլ-Լավան» դաշինքի բանակցորդների թիմերի հանդիպումը, իսկ Ռիվլինը Նաթանյահուին եւ Գանցին հրավիրել Է սեպտեմբերի 24-ին եւս մեկ անգամ հանդիպել Երուսաղեմի իր նստավայրում:

Ինչպես արդեն տեղեկացվել Է՝ Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության վարչապետի թեկնածուներից ոչ մեկը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մոտ կուսակցությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների արդյունքներով չի ստացել իր օգտին պահանջվող պատգամավորական մեծամասնությունը:

Բենի Գանցի՝ «Կախոլ-Լավան» դաշինքի, որը սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններում ստացել Է ամենամեծ թվով մանդատները, առաջնորդի օգտին արտահայտվել են, բացի նրա դաշինքի պատգամավորներից, ձախ ուղղության «Ավոդա-Գենշեր» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Արաբական միացյալ ցուցակի 13 պատգամավորներից 10-ը: «Բալադ» կուսակցության անդամները, որը մտնում Է արաբական կուսակցությունների դաշինքի մեջ, հետ են կանչել իրենց երեք ձայները: Այսպիսով Գանցն իր օգտին նախապես ստացել Է 54 պատգամավորների ձայները:

Գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգտին արտահայտվել Է 55 պատգամավոր. իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության, «Շաս» եւ «Տորայի հրեություն» կրոնական կուսակցությունների, ինչպես նաեւ «Յամինա» աջ կուսակցության ներկայացուցիչները:

«Մեր տունն Իսրայելն Է» կուսակցությունը, որը գլխավորում Է պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, հրաժարվել Է պաշտպանել թեկնածուներից որեւիցե մեկին: Այժմ նախագահ Ռիվլինը պետք Է որոշի, թե թեկնածուներից ում վրա դնի ապագա կոալիցիոն կառավարությունը կազմելու պարտականությունը, որը հենվի Կնեսետի պատգամավորների առնվազն 61 ձայնի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում